Հայաստանում ալյուրը թանկացել է
Մեկ պարկ ալյուրի (50 կգ) գինը ալրաղացները բարձրացրել են 400-600 դրամով։ Էջմիածնի ալրաղացը տոներից առաջ մի պարկ ալյուրը վաճառում էր 10200 դրամով, իսկ այժմ գինը դարձել է 10700 դրամ։ Ըկերությունից նշում են, որ տեղյակ չեն թանկացման պատճառին:
Իսկ «Բաղրամյան ալրաղաց» գործարանի արտադրության պետ Սայադ Գասպարյանի խոսքով, թանկացումը պայմանավորված է Վերին Լարսում առկա տրանսպորտային բարդություններով. ճանապարհների պարբերաբար փակ լինելը վնասում է արտադրության բնականոն ընթացքին:
Ընդ որում հայկական մեդիան գրում է, որ գների թանկացումը կապված է շուկայում առկա մենաշնորհի հետ, իսկ Գասպարյանը պնդում է, որ ոչ մի մենաշնորհ չկա՝ ցորենի ալյուր ներկրում է 55 կազմակերպություն:
Ի պատասխան դրան, «Հրապարակ» թերթը մասնավորապես անդրադառնում է հայտնի հայ գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններին` նշելով, որ դրանք բազմաթիվ են՝ տարբեր մարդկանց անունով գրանցված և շուկայում առաջատար դիրք են զբաղեցնում:
Ալյուրի գնի բարձրացումն արդեն իսկ հանգեցրել է որոշ տեղերում հացի գնի աճին: Մասնավորապես, Հրազդանում և Գորիսում հացի գինը բարձրացել է 30-40 դրամով։ Երևանի խանութներում հացի գներն առայժմ պահպանվում են։