ՍԵՎ ՀՈՒՆՎԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանում այսօր սուգ է: Շատ ճանապարհներ փակ են, քաղաքի կենտրոնում երթևեկությունը դադարեցվել է: Հազարավոր մարդիկ, ինչպես յուրաքանչյուր տարի այս օրը, կարմիր մեխակներ են տանում պատվո դամբարան:
27 տարի է անցել այն օրվանից, երբ խորհրդային զորքերը Բաքվում գնդակահարեցին խաղաղ բնակիչներին ընդդիմության բարձրացրած խռովությունը ճնշելու և հանրապետության հանդեպ վերահսկողությունը մոսկովյան իշխանություններին վերադարձնելու համար: Այդ օրվանից նոր սերունդ է մեծացել, որն 90-ականների մասին գիտի միայն այն, ինչ պատմել են ծնողները և ուսուցիչները:
Մենք երիտասարդներին խնդրել ենք պատմել, թե ինչ է տեղի ունեցել 1990թ-ի հունվարի 20-ին: