«Պատերազմը Ռուսաստանն է սկսել», «Ոչ ռուսական ագրեսիային և օկուպացիային». այսպիսի կարգախոսներով է Թբիլիսիում ՌԴ նախկին դեսպանատան շենքի մոտ նշվել օգոստոսյան պատերազմի 10-ամյակն ու բողոքի ակցիա անցկացվել Կրեմլի քաղաքականության դեմ:
Մարդիկ վանկարկում են «Ռուսաստան՝ օկուպանտ», «Stop Russia!» կարգախոսները։
Ակցիայի մասնակիցներն իրենց ելույթներում նշել են, որ Ռուսաստանն արդեն դարեր շարունակ պայքարում է Վրաստանի անկախության դեմ, և 2008թ-ի օգոստոսյան պատերազմն այդ պայքարի մի մասն էր միայն:
Ակցիայի մասնակիցները շրջակա տարածքը խորհրդանշական փշալարով էին պատել. հենց այդպիսի փշալար է օգտագործվում հակամարտության գոտում սահմանազատում անելիս:
Մարդիկ դեսպանատան մոտ երեք կարմիր բիլբորդ էին պարզել.
Russia Kills. And Still No Action? How Come? («Ռուսաստանը սպանում է», «Եվ կրկի՞ն ոչ մի արձագանք», «Այդ ինչպե՞ս»): Բողոքի նման ձևը տարածվել է «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի՝ հայտնվելուց հետո: