Jam-news-ի «Մուսուլման մեսխեր. դժվարին վերադարձ հայրենիք»հոդվածն առաջին տեղն է զբաղեցրել օմբուդսմենի հայտարարած «Հանդուրժողականություն և բազմազանություն»մրցույթում: Հոդվածի հեղինակը «Սամխրեթիս կարիբչե» պարբերականի լրագրող Նինո Նարիմանաշվիլին է: Դրանում խոսվում է Մեսխեթիից 1944թ-ի նոյեմբերին Ստալինի հրամանով արտաքսված 120 հազար մուսուլմանների պատմության և նրանց հետնորդների՝ Վրաստան վերադառնալու մասին: