Օս բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Մուրատ Գասիևը Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի մեկ քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել լեհ Կշիշտոֆ Վլոդարչիկի հանդեպ. նա իր հակառակորդին նոկաուտի է ենթարկել երրորդ ռաունդի երկրորդ րոպեի վերջին: Երկու ծանրքաշայինների մենամարտը կայացել է հոկտեմբերի 21-ին ամերիկյան Նյուարկ քաղաքում:
Գասիևի համար սա ծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի առաջին պաշտպանությունն էր, նա տիտղոսակիր է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին ռուս Դենիս Լեբեդևի հետ մրցամարտում:
Չնայած վաղ ժամին (մրցամարտը սկսվել է Մոսկվայի ժամով 5:30), մրցամարտը հեռարձակվում էր Ցխինվալում, «Vincenzo» սրճարանում, դրա դռները բաց էին բռնցքամարտի սիրահարների համար: Այդպիսի նվեր երկրպագուներին արել էր սրճարանի տերը՝ Ալբերտ Վալիևը, որը նաև Հարավային Օսիայի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարն է:
Օս չեմպիոնը ավանդույթի համաձայն ռինգ բարձրացավ «Իմ կրծքում օսի սիրտ է բաբախում» երգի հնչյունների ներքո:
24 տարեկանում նա արդեն հասցրել է պրոֆեսիոնալ ռինգում 24 մարտ անցկացնել և 24 հաղթանակ տանել, որից 17-ը վաղաժամ։
Գասիեևի հաջորդ մրցակիցը կլինին կուբացի Յունիեր Դորտիկոսը՝ Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի շրջանակում:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: