Ավելի քան 70 ջավախահայ է միացել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին
Կիսվել
Կիսվել
Վրաստանի արևմուտքում գտնվող Ջավախքի հայաշատ համայնքներից 76 հայ կամավոր միացել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամին (ABMDR):
Մարտի 3-ին և 4-ին ABMDR երևանյան թիմը մեկնել էր Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա, որտեղ իրականացրել էր դոնորագրում: Բացի այդ, տեղի հայ համայնքի համար կազմակերպվել հիմնադրամի առաքելությանը նիրված սեմինարներ և դասախոսություններ:
Դոնորագրումը կազմակերպվել էր Ջավախքի ՀՕՄ նախագահ Կարինե Թադևոսյանի և միության մյուս անդամների աջակցության շնորհիվ։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 1999 թ-ին Հայաստանում: Շահույթ չհետապնդող ընկերությունը օգնում է հայերին և այլ ազգերի ներկայացուցիչներին պայքարել կյանքին սպառնացող, արյան հետ կապված հիվանդությունների դեմ: Ընկերությունը դոնորագրում է և համապատասխանեցնում դոնորներին այն մարդկանց հետ, ովքեր ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեն: Մինչ օրս կամավորագրվել է ավելի քան 28.000դոնոր 42 երկրից, նույնականացվել է շուրջ 4200 հիվանդ և կազմակերպվել 27 փոխպատվաստում։