Ավելի քան 11 հազար ԼՂ բնակիչներ վերադարձել են Արցախ
Պատերազմի օրերին Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի բնակիչները վերադառնում են իրենց տները: Նոյեմբերի 14-ից տուն վերադարձողների թիվն արդեն գերազանցել է 11 հազարը:
Նոյեմբերի 23-ին Երևանից ավտոբուսների հերթական շարասյունն է մեկնել Արցախ:
32 ավտոբուսնեորվ շուրջ 1300 մարդ է տեղափոխվել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ:
Ավտոբուսների շարասյունների տեղաշարժը Ղարաբաղի տարածքում իրականացվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության օժանդակությամբ:
Նոյեմբերի 10-ից՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Իրավիճակը վերահսկելու համար հակամարտության գոտում տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ:
- Հայերը լքում են Ադրբեջանին փոխանցվող տարածքները։ Տեսանյութ Դադիվանքից
- Եվրոպական դատարանը Ադրբեջանից տեղեկություններ է ակնկալում հայ ռազմագերիների մասին