Մի քանի տեղեր կան, որտեղ դաջվածքն ավելի երկար է լավանում կամ ավելի շուտ է գույնը գցում: Օրինակ.
Ականջի վրա կամ դրա շուրջը
Այստեղ դաջվածք անելն ավելի ցավոտ ու բարդ է. ներկը կարող է այնքան էլ լավ չպահպանվել, ինչպես այլ հատվածներում, բացի այդ այստեղ հաճախ է օծանելիք կամ մազերի խնամքի նյութեր քսվում. դրանք այնքան էլ լավ չեն անդրադառնում դաջվածքի վրա:
Դաստակին
Այստեղ վատ ծառայություն կարող է մատուցել արևը կամ խնամքի ու հիգիենայի պարագաները՝ լոգանքի գելը, խոնավացնող լոսյոնը և այլն: Դաստակի մաշկը բարակ է ու նուրբ, այսինքն լավանալու է երկար ժամանակ և ինքը՝ նախշը, կարող է երկարակյաց չլինել:
Ոտքի տակ
Ոտքի տակ արած դաջվածքն, անկասկած, շատ արագ է փչանում: Ավելի լավ է կոճի մասին մտածել, կամ գոնե կրունկի:
Մատի վրա
Ընկերուհիս բթերին մատանիների դաջվածք է արել, բայց դրանք մասամբ ջնջվել են արդեն մի ամիս անց: Իհարկե, դա շատ անսպասելի էր:
3. Որքան հետաքրքիր տեսք ունեն սպիտակ դաջվածքները, այնքան դրանք անկանխատեսելի են
Առաջինը, որովհետև սպիտակ գույնը ամենից արագ է լուծվում, երկրորդը, այն, ըստ ամենայնի, փոխելու է գույնը՝ դառնալու է մոխրագույն կամ բեժ՝ կախված ձեր անձնական պիգմենտի հատկություններից:
4. Ակվարելային դաջվածքները շատ լավն են: Կարևորը ճիշտ անելն է:
Կարևորը իսկական պրոֆեսիոնալ, տաղանդավոր մասնագետ գտնելն է, որն իրոք կարողանում է ակվարելային դաջվածքներ անել: Այստեղ ամենամեծ վտանգը գույների խառնվելն է: Բայց եթե ամեն ինչ ճիշտ է արվել, այդ դաջվածքները ցնցող տեսք ունեն:
5. Սև դաջվածքներ՝ հրաշալի, բայց ցավոտ
«Սրանք ամենաշատն եմ հավանում, — ասում է Կոտեն: — Եթե ճիշտ անել, դրանք ամենաերկարն են պահպանվում: Բայց դաջելն ավելի ցավոտ է»:
6. Կարևոր չէ, թե ինչ դաջվածք կընտրեք, կարևորը ճիշտ վարպետ ընտրելն է:
Դաջվածքը ողջ կյանքի համար է, այդ պատճառով էլ պետք է այն ճիշտ անել: Պետք է գտնել վարպետի, ով կիրագործի ամենաանսպասելի ցանկությունները: Պետք է իմանալ նաև, որ դա էժան հաճույք չէ: