Վարպետը, որը երիտասարդ աղջիկ է, պատմում է, որ ադրբեջանական մտածելակերպն աշխատում հօգուտ իր բիզնեսի" />

2 րոպեանոց տեսանյութ այն մասին, ինչպես են դաջվածք անում Բաքվում

Վարպետը, որը երիտասարդ աղջիկ է, պատմում է, որ ադրբեջանական մտածելակերպն աշխատում հօգուտ իր բիզնեսի

Յանա Լյուբիմենկոն որոշել է դաջվածքներ անելով զբաղվել, երբ նրան ձանձրացրել է գրաֆիկական դիզայնը և ինչ-որ նոր բան է սիրտը ուզել: Դիզայներական հմտություններն օգնում են Յանային աշխատանքում. նա ինքն է նկարում դաջվածքներն ու ստիպված չի լինում փնտրել դրանք համացանցում:

Ինչպե՞ս է համատեղվում ադրբեջանական մենթալիտետն ու դաջվածքը: Մի կողմից, դաջվածք անելը որպես կնոջ գործ Բաքվում տարածված չէ, դա և անսովոր է, և ինչ-որ առումով, անպարկեշտ, չէ՞ որ կինը ստիպված է դիպչել օտար մարմնի, հնարավոր է, տղամարդու:

Սակայն մենթալիտետն այլ կողմ էլ ունի, և հենց դա է օգտագործել Յանան իր փոքրիկ բիզնեսում: Բանն այն է, որ շատ աղջիկներ են ուզում դաջվածք անել, սակայն չեն ուզում իրենց անձնական տարածք տղամարդ վարպետի թողնել:

Արդյունքում՝ Յանայի հաճախորդների 70 տոկոսը կին է: Ի տարբերություն տղամարդկանց, որոնք սիրում են «ցուցադրական» դաջվածքներ ուսերին, բաքվեցի աղջիկների շրջանում տարածված են փոքր դաջվածքները դաստակին և ավելի մեծերը՝ կողոսկրերին:

Բաքվեցիները հաճախ բողոքում են թանկությունից, սակայն, ինչպես պնդում է Յանան, այստեղ դաջվածքի գները շատ ավելի ցածր են, քան Եվրոպայում:


Կարդալ ավելին JAMnews-ում