Բազմոցին պառկած՝ լսել Սթենֆորդի պրոֆեսորի դասախոսությունը" />

11 կրթական կայքեր

Բազմոցին պառկած՝ լսել Սթենֆորդի պրոֆեսորի դասախոսությունը

Եթե ազատ ժամանակ շատ ունեք կամ ընդհակառակը՝ շատ քիչ, և ուզում եք այն նվիրել ինչ-որ նոր բանի ուսումնասիրմանը կամ զարգացնել արդեն ձեռք բերած ունակությունները, ապա դրա համար գոյություն ունեն բազմաթիվ վճարովի և անվճար ինտերնետային կայքեր: Կարևոր չէ, թե քանի տարեկան եք և ինչ թեմաներ են ձեզ հետաքրքրում. միշտ կգտնվեն համապատասխան առցանց ռեսուրսներ: Մենք ընտրել ենք մեր կարծիքով առավել գրավիչ 11 կայք:

           

Coursera-ն ամենահայտնի առցանց ռեսուրսներից մեկն է: Այն բազմաթիվ համալսարանների և կազմակերպությունների գործընկեր է, օգտատերերին առաջարկում է մի շարք հետաքրքիր կուրսեր: Այստեղ կարելի է գտնել ծրագրեր և ժամանակը նվիրել ինչպես հումանիտար առարկաների, այնպես էլ բժշկության, կենսաբանության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տնտեսագիտության և բիզնեսի ուսումնասիրմանը:

2014թ-ին Coursera –ի առցանց ծառայություններից օգտվել է 10 մլն ուսանող, ովքեր անցել են ավելի քան 800 տարբեր կուրսեր: Coursera-ի գործընկերների թվում են Սթենֆորդի, Բերկլիի, Ջոն Հոփքինսի և այլ առաջատար բուհեր: Ուսուցումն անվճար է: Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:

Skillshare կայքը առանձնանում է կուրսերի զարմանալի բազմազանությամբ: Ցանկանում եք սովորել Adobe Photosho՞p կամ իմանալ գրաֆիկական դիզայնի այլ հնարքների մասին: Գուցե ձեզ հետաքրքրում է սոցիալական մեդիան, կամ ուզում եք ավելի հայտնի դարձնել Ինստագրա՞մի ձեր էջը:

Skillshare-ը վիդեո-դասերի կատալոգ է առաջարկում ձեզ հետաքրքրող ոլորտից: Բացի այդ, դուք կարող եք գրանցվել որպես դասախոս, դասընթացներ ձայնագրել և գումար վաստակել: Ուսանողների լսած յուրաքանչյուր կուրսի համար կայքը ձեզ որոշակի գումար կվճարի:

KhanAcademy-ն գրանցվելիս ընտրություն է առաջարկում:

1. Դուք կարող եք գրանցվել որպես ուսանող և սովորել:

2. Գրանցվել որպես դասախոս և սովորեցնել:

3. Գրանցվել որպես ծնող և ուսման հարցում օգնել ձեր երեխային:

Այստեղ կարելի է այնպիսի առարկաներից կուրսեր անցնել, ինչպիսիք են պատմությունը, կենսաբանությունը, մաթեմատիկան և այլն: Կայքը կոմերցիոն բնույթ չի կրում, և բոլոր առաջարկվող ծառայություններն անվճար են: Եթե այլ կուրսերի ոճը նման է համալսարանականներին, պրոֆեսորներով և տնային առաջադրանքներով, ապա այստեղ ավելի մեծ ազատություն կա:

Դուք ինքներդ եք որոշում, թե ինչ սովորել, որ առարկայի որ բաժիններն են պարտադիր և որոնք ընդհանրապես պետք չեն: Ոչ ոք ձեզնից առաջադրանքների կատարում չի պահանջում: Սովորեք, սակայն եթե խնդիր ունեք մոտիվացիայի հետ, լավագույն տարբերակը Coursera-ն է:

Memrise. եթե ուզում եք նոր լեզու սովորել, սակայն չեք ցանկանում գումար ծախսել, ապա այս կայքը ձեզ համար է: Այստեղ կարող եք սկսել ֆրանսերեն սովորել, բարելավել ձեր անգլերենը և պարապել TOEFL կամ IELTS քննությունների համար: Դուք ինքներդ եք սահմանում օրվա խնդիրները, կարող եք ընկերների և այլ ուսանողների հետ մրցել:

Duolingo. այստեղ կարելի է 18 տարբեր լեզու սովորել: Եվ բոլորովին անվճար: Գրանցվելիս նշում եք ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակը: Լուսանկարների և պարզ ինտերֆեյսի օգնությամբ հեշտությամբ կարող եք սկսել խոսել ևս մեկ լեզվով:

Highbrow կայքը ծայրահեղ զբաղված անձանց համար է: Highbrow-ի առաջարկած բոլոր կուրսերը 10-օրյա են և բաժանված են փոքր 5-րոպեանոց դասերի: Ամեն առավոտ այդ դասերն ուղարկվում են ձեր էլ. փոստին: Հաշվի առեք, որ միաժամանակ մի քանի պարապմունքի գրանցվել չի հաջողվի:

Ինչպես նաև հնարավոր չի լինի փոխել կուրսը. նոր կուրս կարող եք անցնել միայն ընտրածը յուրացնելուց հետո: Բոլոր առաջարկվող կուրսերն անվճար են: Այստեղ կարող եք յոգայի դասեր ստանալ, որի վարժությունները կօգնեն թեթևացնել աշխատանքի ժամանակ լարվածությունը, ընդլայնել գիտելիքներն Արեգակնային համակարգի, կինոյի պատմության և այլնի վերաբերյալ:

Codeacademy-ում անվճար կսովորեք ծրագրեր գրել: Կայքն առաջարկում է ծրագրավորման տարբեր լեզուների ուսումնասիրման կուրսեր՝ PHP, Phython և Ruby: Codeacademy-ի ուսանողները նախքան կուրսն ավարտելը արդեն կարողանում են սեփական նախագծերը ստեղծել:

Free Code Camp հիանալի ռեսուրս է կայքերի ստեղծմամբ հետաքրքրվողների համար: Հատկապես եթե ձեզ հետաքրքրում է JavaScript-ը: Դասընթացը սկսվում ՝ HTML5 և CSS3-ից, շարունակվում JavaScript-ով և JQuery-ով: Ծրագրավորում սովորելու հնարավորությունից զատ այս էջը ևս մեկ դրական կողմ ունի. ինքներդ կարող եք օգնել ոչ առևտրային կազմակերպություններին և գործնական փորձ ձեռք բերել:

Creativelive-ը առցանց կուրսեր է առաջարկում երևակայությամբ լի մարդկանց համար: ON AIR ֆունկցիայի շնորհիվ կարելի է անվճար կուրսեր անցնել, որոնք առաջարկվում են կայք այցելելու պահին: Չնայած՝ ոչ ոք ձեզ չի զրկում կատալոգից անհրաժեշտ այս կամ այն կուրսն ընտրելուց, սակայն դա արդեն վճարովի է:

Եթե ձեզ հետաքրքրում է գրաֆիկական դիզայնը, երաժշտությունը, լուսանկարչությունը և այլն, ապա Creativelive-ն այն կայքն է, որը անհրաժեշտ է ձեզ:

Yousician կայքը կդառնա երաժշտության ձեր անհատական դասախոսը: Այստեղ կարող եք մանրամասն խորհուրդներ և ցուցումներ ստանալ: Կայքի հեղինակների մտածված մոտեցման շնորհիվ կարող եք գնահատել ձեր առաջընթացն այս կամ այն գործիքը նվագելու հարցում՝ կիթառ, դաշնամուր, բաս և նույնիսկ՝ հավայական կիթառ:

Chessacademy –ն հիանալի կայք է շախմատի սիրահարների համար: Այստեղ հնարավորություն կա սովորել այդ խաղը և վարպետության աստիճան ստանալ: Այստեղ կարելի է վիդեո-դասընթացներ ստանալ, սովորել կանոնները, պարապել և իհարկե խաղալ:


Կարդալ ավելին JAMnews-ում