Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք
Օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 31-ով և դարձել 43 781:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 2 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 879-ի։
Առողջացել է ևս 72 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 37 722։
Շարունակում է բուժում ստանալ 4 912 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 205 940 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 490:
● Հայաստանում այլևս չի երկարաձգվի կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
● Աբխազիայի Լաբրա գյուղի բնակիչները, որտեղ մեկը մահացել էր կորոնավիրուսից, բողոքում են կարանտինի դեմ
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան