Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 175 նոր դեպք
Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 175-ով և դարձել 43 626:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 3 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 872-ի։
Առողջացել է ևս 299 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 37 563։
Շարունակում է բուժում ստանալ 4 925 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 203 979 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 726:
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան
● Հայաստանում այլևս չի երկարաձգվի կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը