Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը
Օգոստոսի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 201-ով և դարձել 40 794:
Մահացել է ևս 3 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 806-ի։
Առողջացել է ևս 335 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 492։
Շարունակում է բուժում ստանալ 6 262 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 179 032 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 710:
• Հայ մասնագետները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտություններ իրականացնել
• «Կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է» — Հայաստանի վարչապետ
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրնուսի դեմ առաջին պատվաստանյութը։ Այս մասին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան գրանցված պատվաստանյութը նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութն է աշխարհում», — ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։ Սակայն թե Ռուսաստանի, թե արտերկրի գիտնականները կասկածի տակ են դնում այս հայտարարությունները։ Ըստ նրանց հասած տվյալների, այն չի անցել փորձարկումների երրորդ փուլը, որին սովորաբար մասնակցում են հազարավոր մարդիկ։