Ինչու՞ է կովկասյան տղամարդկանց պետք ֆեմինիզմը
Պատճառ առաջին՝ սոցիալ-տնտեսական
Կին-ֆեմինիստը չի նստի ձեր գլխին՝ ասելով, որ պարտավոր եք, քանի որ տղամարդ եք: Նա հասկանում է, որ տղամարդիկ էլ են մարդ: Ներկա տնտեսական իրավիճակում ոչ ոք միայնակ չի կարող իր վրա կրել տան հոգսը: Եթե իհարկե օլիգարխ չեք կամ սուպեր-աստղ: Ամեն ինչը գցել տղամարդու վրա նշանակում է դռները բացել սրտի կամ ուղեղի կաթվածի համար, որոնք մեզնից հեռու չեն պտտվում: Կին-ֆեմինիստը իսկական ընկեր է, նա միշտ կարող է նեցուկ լինել: Կվերապատրաստվի ու նորից կարիերա կանի, կգնա կարգավիճակի իջեցման և կաշխատի մի տեղ, որտեղ գումարը կաթիլ-կաթիլ է գալիս: Խորհուրդ. մի նստեք նրա գլխին, չէ՞ որ նա էլ նման բան չի արել: Եթե նույնիսկ կինը չգիտի, որ նա ֆեմինիստ է և հերքում է դա, միևնույն է սիրեք ֆեմինիզմը, քանի որ այն ձեր օգնականն ու ընկերն է: Հենց ֆեմինիզմն է նրան կրթություն և ուժ տվել:
Ի՞նչ պետք է զոհաբերեք: Հրաժարվեք «ինչպես ասացի, այնպես էլ լինելու է» արտահայտությունից: Հավասար իրավունքներ ունեցող գործընկերոջը դա այդքան էլ դուր չի գալիս:
Պատճառ երկրորդ՝ քաղաքական
Կին-ֆեմինիստը, կուսակիցը կամ ակտիվիստ-ընկերուհին չի սպասում, որ դուք բոլոր հարցերը կլուծեք կամ վերջնականորեն կսպանեք իրար: Նա չի բավարարվի քարտուղարուհու, ստորագրույթուններ հավաքողի կամ բանագնացի դերով: Չնայած գործնականում հաճախ հենց նման ընկերուհիներն են ձեզ համար հայտարարագրեր և ժողովների օրակարգեր գրում: Եթե կուսակցությունը նույնիսկ իր ծրագիրն ունի (ոչ բոլորը կարող են գլուխ գովել), մի կասկածեք, այն կազմել են կուսակից կանայք՝ անհայտ ու համեստ: Բայց նրանք ծանոթ չեն ֆեմինիզմին: Իրական ֆեմինիստները ձեզ կխնդրեն մի փոքր զիջել ձեր տեղը ընտրացուցակներում, պրեզիդիումներին կամ բանակցություններին: Մի վհատվեք: Փոխարենը ձեզ ավելի քիչ կծեծեն և ձեզ վրա հարձակումներ չեն գործի, քանի որ այլ կուսակցություններում նույնպես նման գործընթացներ կընթանան: Իսկ որտեղ կանայք են, որտեղ գոյություն ունի կանանց կրիտիկական զանգված, որը բավարար է փոփոխությունների համար, այնտեղ ավելի շատ են գործնականն ու ավելի քիչ՝ ուժային դրսևորումները: Փոխարենը դուք պետք է հրաժարվեք այն տարօրինակ համոզմունքից, որ քաղաքականությունը «կանանց համար չէ» և այն կեղտոտ է: Այն կեղտոտ են դարձնում հենց տղամարդիկ: Նույնն է, ինչպես խոհանոցում: Կանանց միջամտությամբ այն ավելի կոկիկ է դառնում:
Պատճառ երրորդ՝ սեքսուալ-էրոտիկ
Կինը, զուգընկերը, ընկերուհին ձեզ կառաջարկի …հարաբերությունների ծրագիր, որի շրջանակում երկուսդ էլ ավելի հարմարավետ կզգաք ձեզ: Նա իմիտացիաներ չի անի և ձեզ չի ծանրաբեռնի մեծ սպասումներով: Փոխարենը կաշխատի հասկանալ ձեր մտածմունքներն ու սպասումները և ձեզ կտեղեկացնի իր ցանկությունների մասին: Նա սեքսում ձեր վստահելի ընկերն է: Եթե դուք անհույս… կարծրատիպային մտածելակերպ չունեք, ապա լավ եք հասկանում այս մտքի տրամաբանությունը: Այս սցենարը եսասերների համար չէ: Ինչպես նաև խանդոտների և հիմարների: Այնպես որ այս կետում դուք հրաժարվելու բան էլ չունեք:
Պատճառ չորրորդ, որը կապված է էմոցիոնալ հարմարավետության հետ
Կին-ֆեմինիստը համառորեն կխրախուսի երեխաների հանդեպ ձեր ուշադրությունը: Ոչ մի երաշխիք չկա, որ նա չի խնդրի ձեզ գիշերվա կեսին մոտենալ նրանց և գիշերանոթի պարունակությունը թափել կամ շիլա սարքել: Նա ձեզ երեխաների սենյակից դուրս չի հանի՝ այնտեղ հաստատելով իր իշխանությունը, ինչպես նաև խոհանոցից: Ոչ: Նա շռայլորեն կկիսի ձեր գանձի հետ շփվելու կամ աշխատելու ուրախությունը: Եթե դուք լավ չզգաք, ձեռք կմեկնեք ոչ թե բաժակին կամ սփոփանք կփնտրեք ընկերոջ մոտ, այլ կգաք այստեղ` խոհանոց, երեխաների սենյակ կամ ննջարան: Եվ կպատմեք ձեր խնդիրների մասին, թուլության կամ ցավի և կսփոփվեք էկոլոգիապես մաքուր կերպով կամ շատ արդյունավետ: Բացի այդ կստանաք նաև բոնուսներ: Ծերության տարիներին ձեզ կհարցնեն, թե ով է ձեր ուղեկիցը, իսկ դա ձեր աղջիկը կլինի, ով կսիրի ձեզ հետ շփվել, կամ տղան, ով կգնահատի ձեր խորհուրդները: Երբ դուք և ձեր (ակնհայտ կամ ծածուկ) կին-ֆեմինիստը ծերանաք, ընդհանուր հիշողություններ կունենաք փոխադարձ աջակցության, այլ ոչ թե վիրավորանքների մասին: Ի՞նչ է պետք դրա համար: Ընդամենը գիտակցությունն ազատել «կնոջ աշխատանք» կարծրատիպից: Նման աշխատանք գոյություն չունի: Կա միայն այն, ինչ պետք է անել: Միասին արեք:
Պատճառ հինգերորդ՝ էվոլյուցիոն
Նայեք հեռուն և դեպի վեր: Քարանձավը մնացել է անցյալում: Մի հավատացեք թշնամիներին, ովքեր կշշնջան «մեր ավանդույթների» մասին: Դրանց գրավչությունը, եթե լավ նայենք, կասկածելի է, քանի որ դրանք հիերարխիկ բնույթ են կրում: Այն լավ է բանակում, բայց ոչ ընտանիքում: Էվոլյուցիան թելադրում է իր բավականին կոշտ օրենքները: Որքան էլ ուզենաք վերադառնալ անցյալին, ստիպված եք հոսքից դուրս չմնալ և պատմության ընթացքը չկանգնեցնել: Երբ բոլորն արդեն տներում ու բնակարաններում են, շատ դժվար է քարանձավում ապրելը: Ավելի ու ավելի քիչ են այն կանայք, ովքեր կհամաձայնեն այնտեղ սպասել ձեզ և ձեր մամոնտին: Նախամարդկանց երամը շատ է նոսրացել, համախոհները քիչ են: Բացի այդ շատ անհամապատասխանություններ կան՝ օրենքներ, ինչ-որ տարբեր իրավունքներ, այդ թվում նաև՝ կանանց: Ընդհանուր առմամբ, պատմության ընթացքին ընդդիմանալը թանկ կնստի: Ինչպե՞ս վարվել: Շատ հասարակ. հրաժարվեք միֆերից: Ապրեք հիմա ու այստեղ: Էվոլյուցիան ձեզ կասի՝ ապրե՛ք: Եվ ներդաշնակության աշխարհը կլցվի ձեզնով, ձեզ հետ համակարծիք մարդկանցով, կնոջով և ձեր կյանքով: Հենց սա է առաջընթացը:
Շնորհավոր մարտի 8, սիրելի՛ տղամարդիկ: Շնորհավոր կանանց իրավունքների և արժանապատվության օրը: Նրանք կգնահատեն ձեր աջակցությունն ու համերաշխությունը:
Հրապարակվել է 2016թ. մարտի 7-ին