Գեղեցկուհին և հրեշավոր կարգադրությունները
Վրացի երիտասարդ գեղեցկուհի, պոտենցիալ «Միսս տիեզերք» Ժանետ Կերդիկոշվիլին տեղական հեռուստաալիքի եթերում կիսվել է իր գաղտնիքներով: Գեղեցկուհին հայտարարել է, որ իրեն պետք չեն տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, որ ընդհանուր առմամբ, հիանալի սխեմա է, երբ կինը երեխաների հետ նստում է տանը, իսկ տղամարդը վաստակողն է: Ամուսնության մեջ կարևորն այն է, որպեսզի ամուսինը սիրի, կնոջից ի՞նչ վերցնես: Նա առանց այդ էլ կսիրի իր երեխաների հորը… Իսկ գլխավորը, որ ամուսնու դավաճանությունը անհեթելություն է, ամենուրեք պատահում է, իսկ իսկապես անբարոյականն ու միանգամայն աններելին կնոջ դավաճանությունն է:
Theapricity.com
Հայրիշխանական Վրաստանի համար Ժանետը ոչ մի նոր բան չի ասել, բայց կարծես թե դիպել է հիվանդ կոշտուկին, քանի որ հասարակությունն ալեկոծվել է: Համենայն դեպս սոցիալական ցանցերում այդ հարցազրույցը մի քանի օր այս կամ այն կերպով պտտվում էր: Շատ օգտատերերի (ուշագրավ է, որ նրանց թվում գրեթե հավասար թվով կային ոչ միայն մայրաքաղաքի և շրջանների բնակիչներ, այլև երկու սեռերի ներկայացուցիչներ), վրդովեցրել էին գեղեցկուհու ոչ հեռու նկրտումները: Սակայն ցավալի է, որ պոտենցիալ «Միսս տիեզերքին» բացահայտ բուլինգի էին ենթարկում. նրա գեղեցկության և խելքի հարաբերակցության շուրջ դատողություներ չեն արել միայն ալարկոտները:
Կանանց կազմակերպությունների ակտիվիստների և առաջնորդների շրջանում կարծիքները տարանջատվել են: Ֆեմինիստների մի մասը հակված է «թող երեխան ուրախանա» կարծիքին, այսինքն կարծում է, որ Միսս Կերդիկոշվիլին լիակատար իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, ինչպիսին որ այն լինի:
«Ժանետն իրավունք ունի ապրել այնպես, ինչպես ցանկանում է: Եթե ուզում է, թող 3 երեխա ունենա, թող չաշխատի և թող չխանգարի ամուսնուն արտամուսնական սեքսով զբաղվել: Եթե Ժանետը չի ցանկանում որոշումներ կայացնել սեփական ընտանիքում, և եթե նա հավասարություն չի ուզում, դա իր անձնական ընտրությունն է: Նա պարզապես կրկնում է «լավ կնոջ» վերաբերյալ հայրիշխանական մշակույթի խիստ պահանջները»,- հասարակական մեծ արձագանք ստացած հարցազրույցն այսպես է մեկնաբանել Վրաստանի կանանց շարժման ակտիվիստներից մեկը, «Սապարի» միության ղեկավար Բայա Պատարաիան:
Այս կարծիքի հետ կտրականապես համաձայն չէ ակտիվիստների երկրորդ ճամբարը:
«Վրացական հեռուստատեսությունը լցված են նման «անձնական կարծիքներով»»,- JAMnews-ին ասել է Վրաստանի կանանց շարժման ակտիվիստ և լրագրող Գալինա Պետրիաշվիլին:- Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը մեծ վարկանիշ ունեցող հեռուսաալիքներից մեկի եթերում ասում է՝ ձեր այդ ճանապարհային երթևեկության կանոնները հիմարություն է: Լուսացույցները օտար քարոզչություն է, ինչ ծիծաղելի է, ինչ-որ լամպեր են վառվում սյան վրա: Ինչ-ի՞նչ: Լուսացու՞յց: Դե-դե, որպեսզի հետո խաչմերուկով ձեր կանաչ լույսի տակով միասեռականնե՞ր քայլեն: Չէ, թող լինի այնպես, ինչպես հնում էր, չէ՞ որ մեր հնագույն ճշմարտությունն է՝ գնալ, ինչպես ջիգիթն է ուզում: Իսկ եթե ինչ-որ մեկը վրաերթի ենթարկի հետիոտնին, հետիոտնը հենց դրա համար է: Ծիծաղելի՞ է: Բայց հենց դա է հիմա տեղի ունենում մեր մեդիայում կին-տղամարդ թեմայի շուրջ, և դա ամենևին էլ բնական չէ: Դրա համար Վրաստանին անհրաժեշտ է ԶԼՄ-ների համար գենդերային կարգավորող օրենք: