Հայաստանի պարետատան նոր որոշումը․ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է
Հունիսի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 544–ով և դարձել 18 033։
Բուժվածների թիվն ավելացել է 243-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 6 814։ 10 818-ը շարունակում են բուժում ստանալ։
Կորոնավիրուսից մահվան ևս 9 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 302-ի։
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
- Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով
- Էլեկտրասկուտեր՝ նոր տրանսպորտ Թբիլիսիում
Հունիսի 16-ին պարետատան հերթական նիստից հետո ավանդական դարձած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ այսուհետև Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի առկայությունը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի։
Վարչապետը բացատրել է, թե ինչու է առաջացել այս որոշման անհրաժեշտությունը։
«Շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է»։
Փաշինյանի խոսքով՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին օրենսդրության, անձնագրի և դիմակի բացակայությունը դիտվելու են որպես առանձին իրավախախտումներ։
«Յուրաքանչյուրն առանձին-առանձին կենթարկվի տուգանքի: Այսինքն՝ դիմակ չկրելու համար՝ 10 հազար դրամ, և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 հազար դրամ», – ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ դիմակ կրելուն հետևող կարգախմբերի թիվը կրկնապատկվելու է: Միևնույն ժամանակ, հանվել է ձեռնոց կրելու պարտադիր պահանջը։