Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ամերիկյան կոնգրեսականների հաշվետվությունում «Պուտինի ամենամոտ դաշնակից» է անվանվել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամներն ԱՄՆ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոշոր ներկուսակցական խմբակցությունը՝ «Հանրապետական հետազոտությունների կոմիտեն» (Republican Study Committee, или RSC)։
Այն հունիսի 9–ին հրապարակել է «Ամերիկայի ուժեղացում և պայքար գլոբալ սպառնալիքների դեմ» (STRENGTHENING AMERICA & COUNTERING GLOBAL THREATS) հաշվետվությունը, որում ասվում է, որ «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Պուտինի մոտ դաշնակիցն է և նպաստում է Վրաստանի ապակայունացմանն՝ ի շահ Ռուսաստանի»։
- Վրաստանը ԵՄ–ից 500 մլն եվրո կստանա իր պարտավորությունները կատարելու պայմանով
- Ռուսաստանի կառավարության հետ Իվանիշվիլիի կապն, արևմտյան բիզնեսի շահերի ոտնահարումը․ սենատորների նամակն ԱՄՆ պետքարտուղարին
Կոնգրեսականների նախապատրաստած հաշվետվությունը խորհրդատվական բնույթ ունի։
120 էջանոց փաստաթղթում խոսքը գնում է ԱՄՆ գլոբալ մարտահրավերների մասին։ Դրա հեղինակները կոչ են անում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ կիրառել, քանի որ այդ երեք պետություններն ԱՄՆ նկատմամբ առանձնահատուկ ագրեսիայով են աչքի ընկնում։
Վրաստանի և Բիձինա Իվանիշիլիի մասին խոսվում է փաստաթղթի այն հատվածում, որում կոնգրեսականները պահանջում են երկարաձգել հակառուսական պատժամիջոցները։ Միաժամանակ նրանք ընդգծում են, որ գործող պատժամիջոցները բավականաչափ չեն ազդել Պուտինի վրա, իսկ նրա ընկերներն ու դաշնակիցները ոտնձգություն են կատարում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանության նկատմամբ։
Հաշվետվությունում խոսվում է նաև ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի և ուկրաինացի օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին, որը հայտնի է Պուտինին մոտ լինելով։
Հաշվետվության տակ ստորագրել է 13 կոնգրեսական՝ Մայք Ջոնսոնը, Ջեք Բերգմանը, Ռոբ Ուիթմենն, Էնն Վագներն, Ալեքս Մունը, Դոն Բեքոնը, Նիլ Դանը, Քլեյ Հիգինսը, Ռալֆ Նորմանը, Դեն Քրենշոուն, Բրայան Սթիլն ու Մայքլ Ուոլթսը։