Կորոնավիրուսը Կովկասում: 2020 թվականի ապրիլի 30 - մայիսի 1
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր825027Հիվանդներ2,1481,854566Նոր մահեր+1+1+1Մահեր33257Առողջացել են9771,365184 -
Վրաստանում հերթական մահն է գրանցվել
Մահերի թիվը հասել է 7-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 566 է դարձել։
184 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
-
Ադրբեջանում հերթական մահն է գրանցվել և վարակման 50 նոր դեպք
Զոհերի թիվը հասել է 25-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 1 854 մարդ է:
1 365 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Ապրիլի 27–ից Ադրբեջանում սկսել են մեղմել խիստ կարանտինային ռեժիմը։
Մասնավորապես․վերսկսվել է առևտուրը նախկինում փակ բոլոր խանութներում՝ բացառությամբ առևտրի կենտրոններում գտնվողների;
բացվել են կարի արտադրամասերը, կոշիկի վերանորոգման սրահները, ֆոտոստուդիաները;
թույլատրված են անհատական կրկնուսույցների աշխատանքն ու բնակարանների մաքրման ծառայությունները։
-
Հյուսիսային Օսիայի օգտատերերը գրում են սոցիալական ցանցերում, որ իշխանությունները չեն հայտնում ողջ ճշմարտությունը հիվանդների և մահացածների թվի մասին
«Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ վճարովի շտապօգնությունը չի կարող դիմակայել զանգերի հոսքին: Զանգի սպասում՝ 8 կամ ավելի ժամ: Մարդիկ ստիպված են ինքնուրույն այցելել շտապօգնության հիվանդանոցները: Բայց այնտեղ, ընդունելության սպասելը մոտ 3-4 ժամ է տևում: Աղետի մասշտաբը հսկայական է: Լուռ է նաև բժիշկների շրջանում համաճարակի բռնկման փաստը»:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Օսիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 85 նոր դեպք, ընդհանուր առմամբ վարակված է 921 մարդ: Նրանցից չորսը մահացել են, 86-ը՝ առողջացել:
-
Դաղստանի վարակված գյուղի բնակիչներն օգնության խնդրանքով նամակներ են գրում հանրապետության ղեկավարին
Մի քանի հարյուր ստորագրություն է հավաքվել Դաղստանի Դերբենտի շրջանի Օբորոնա գյուղի բնակիչների նամակի տակ, որը հրապարակվել է սոցցանցերում։ Նամակը հասցեագրված է հանրապետության ղեկավար Վլադիմիր Վասիլևին։
Ապրիլի 30–ին Դաղստանում պաշտոնապես հաստատվել է վարակման 1 389 դեպք, 12 մարդ է մահացել։ Սակայն սոցցանցերում զանգվածաբար տարածվում են վարակվածների և մահացածների շատ ավելի մեծ թվեր։
«Մեր գյուղում վարակված են բոլոր բնակիչները։ Երեկ մի կին է մահացել, նա գրիպ և թոքաբորբ ուներ։ Սակայն բժիշկները հրաժարվել էին նրան հոսպիտալացնել։ Արդյունքում՝ նա խեղդվեց և մահացավ։ Մենք վստահ ենք, որ սա կորոնավիրուս է։ «Շտապօգնության» բժիշկները վախենում են մեզ մոտ գալ․ նրանք ապահովված չեն պաշտպանության տարրական միջոցներով։ Ոչ ոք չի օգնում։ Մեզ մոտ բարձիթողի վիճակ է։
Ընդ որում, մարդիկ բեռնատարներով տանում են մեր հանքի ավազն ու տարածում վարակը շրջանով մեկ, քանի որ վարակակիր են։ Մենք վստահ ենք, որ վարակն արդեն տարածվել է հարևան գյուղերում։ Ոչ մի պաշտոնյա չի արձագանքում։ Դեղատներում ոչինչ չկա։ Օգնեցեք»։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր823827Հիվանդներ2,1481,804566Նոր մահեր+100Մահեր33246Առողջացել են9771,325184 -
Եվս մեկ մահ Հայաստանում, 82 նոր դեպք
Մահացած հիվանդը 27 տարեկան էր, նա ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ:
Զոհերի թիվը հասել է 33-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը դարջավ 2 148:
977 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16–ին, այն կտևի մինչև մայիսի 14–ը։
Սակայն ռեժիմի մեղմումն արդեն սկսվել է։
Այժմ կարելի է տնից դուրս գալ զբոսնելու, հեծանիվ քշելու, բայց տնից ոչ ավելին, քան մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Թույլատրված է երկուսով տնից դուրս գալ, եթե խոսքը նույն ընտանիքի անդամների մասին է։
Կրկին աշխատում է վերամշակող արդյունաբերության մի քանի ձեռնարկություն, ինչպես նաև շինարարներն ու ճարտարագետները։ Ակնկալվում է, որ ավելի մեծ թվով ձեռնարկությունների աշխատանքը կթույլատրվի 10 օրվա ընթացքում։
Թույլատրված է հանրային տրանսպորտի երթևեկությունը քաղաքների և գյուղերի միջև։ Սակայն արգելված է տրանսպորտի աշխատանքը բնակավայրերի ներսում։
-
27 նոր դեպք Վրաստանում ՝ ընդհանուր 566 դեպք
Արդեն առողջացել է 184 մարդ, մահացել է 6 պացիենտ:
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, ավարտվելու է մայիսի 22–ին։
Ապրիլի 27–ից սկսվել է արգելքների փուլային մեղմացում․
կրկին կարելի է տեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով և տաքսիներով, բացվել են ագրարային շուկաներն, ու աշխատում
են առցանց խանութները, թույլատրված է ապրանքների առաքումը տուն։
Արտակարգ դրության մյուս սահմանափակումներն ուժի մեջ են մնում։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Մինչև մայիսի 24–ը փակ կլինեն Թբիլիսիի և երեք խոշորագույն քաղաքներ Ռուսթավիի, Բաթումի և Քութայիսիի մուտքն ու ելքը։
-
Ռուսաստանի վարչապետը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվել է
Նախագահ Պուտինը հույս է հայտնել, որ Միշուստինը կշարունակի «մասնակցել համատեղ որոշումների կայացմանը», սակայն «տնտեսական քաղաքականությունում ոչ մի կտրուկ որոշում մինչև վարչապետի վերադարձը չի ընդունվելու»։
Միխայիլ Միշուստինը մեկ ամիս առաջ հայտարարությամբ էր հանդես եկել այն մասին, որ «կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նվազագույնի է հասցվել»։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր1343822Հիվանդներ2,0661,804539Նոր մահեր+2+10Մահեր32246Առողջացել են9291,325178 -
Ադրբեջանում հերթական մահ, 38 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 25-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 1,804 է։
1,325 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Ապրիլի 27–ից Ադրբեջանում սկսել են մեղմել խիստ կարանտինային ռեժիմը։
Մասնավորապես, վերսկսվել է առևտուրը նախկինում փակ բոլոր խանութներում՝ բացառությամբ առևտրի կենտրոններում գտնվողների;
բացվել են կարի արտադրամասերը, կոշիկի վերանորոգման սրահները, ֆոտոստուդիաները;
թույլատրված են անհատական կրկնուսույցների աշխատանքն ու բնակարանների մաքրման ծառայությունները։
-
Թբիլիսին կարանտինում․ մեքենաները երթևեկում են, բայց քաղաքը, միևնույն է, դատարկ է
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, ավարտվելու է մայիսի 22–ին։
Ապրիլի 27–ից սկսվել է արգելքների փուլային մեղմացում․
կրկին կարելի է տեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով և տաքսիներով, բացվել են ագրարային շուկաներն, ու աշխատում են առցանց խանութները, թույլատրված է ապրանքների առաքումը տուն։
Արտակարգ դրության մյուս սահմանափակումներն ուժի մեջ են մնում։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Մինչև մայիսի 24–ը փակ կլինեն Թբիլիսիի և երեք խոշորագույն քաղաքներ Ռուսթավիի, Բաթումի և Քութայիսիի մուտքն ու ելքը։
-
Մայիսի 11-ին Շվեյցարիան նախատեսում է բացել ռեստորաններ, թանգարաններ և մարզադահլիճներ
Կարանտինը չեղարկելու նախնական պլանով դա պետք է տեղի ունենար միայն հունիսի 8-ին: Սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ մեկուսացման միջոցառումները ավելի հաջող էին, քան սպասվում էր, հետևաբար, կարանտինը կարող է ավարտվել ավելի վաղ՝ պայմանով, որ բոլորը շարունակեն պահպանել հեռավորությունը:
«Մենք պետք է շարունակենք սովորել ապրել վիրուսի հետ», — ասում է Շվեյցարիայի վարչապետ Սիմոնետտա Սոմմարուգան:
Մարդիկ հեռավորություն են պահպանում պաղպաղակի հերթում: Ցյուրիխ, 29 ապրիլի, 2020 թ .. REUTERS / Arnd Wiegmann
-
Ռուսաստանի եկեղեցիներում և վանքերում զանգվածաբար վարակվում են քահանաներն ու հավատացյալները
Ռուսաստանում քահանաների և հավատացյալների մեծ մասն ակտիվորեն դիմադրում էր կարանտինին, և եկեղեցիները չէին փակվում։ Միայն ապրիլի 27–ին՝ երեք օր առաջ, Ռուսաց եկեղեցու պատրիարք Կիրիլը որոշում կայացրեց պատարագներն առանց հավատացյալների անցկացնելու մասին և հոգևորականներին հիշեցրեց կորոնավիրուսի տարածման սահմանափակման միջոցների համար նրանց պատասխանատվության մասին։
Նրանց, ովքեր կխախտեն պահանջն ու կբացեն եկեղեցին, դատ է սպասվում։ Համացանցում ստորագրահավաք է սկսվել, որում ռուս հավատացյալները խնդրում են հաղորդել, թե հոգևորականներից ով է վարակվել և որ եկեղեցում կամ վանքում։ Սակայն առայժմ այդպիսի ցանկ չկա։
Երկու օր առաջ կորոնավիրուսից մահացել է ռուս բարձրաստիճան հոգևոր անձանցից մեկը՝ Ժելեզնոգորսկի և Լգովսկի եպիսկոպոս Վենիամինը։ Զատկին նա պատարագներ էր մատուցել, որոնց ժամանակ հավատացյալների մուտքը չէր սահմանափակվել։
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում հանգուցյալ եպիսկոպոսն ասում է, որ կեղծ նորությունները մասոններն են հորինել․
«Այն ամենն, ինչ կարդում եք մամուլում կամ լսում հեռուստատեսությամբ, մասոնների ձեռքի գործն է, նրանք վճարում են մարդկանց, որոշակի խումբ է ձևավորվում եկեղեցու դեմ։ Ուղղափառ եկեղեցին՝ միակը, որտեղ սուրբ ինչ–որ բան կա, չեն կարողանում կոտրել և ծնկի բերել»։
-
Եվս երկու մահ Հայաստանում, նոր դեպքերի թվի ռեկորդային աճ
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում արդեն հաստատվել է 2,066 դեպք:
Զոհերի թիվն էլ է աճել, մահացել է 32 մարդ:
929 պացիենտ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Համաճարակի սկզբից ի վեր Հայաստանում 21 125 թեստ է իրականացվել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում է, որ նոր դեպքերի մի մասը միմյանց հետ կապված մարդկանց խումբ է: Այս խմբի աղբյուրը վարակվածներից մեկն էր, ով եկել էր թաղման:
Նախարարը բնակչությանը հորդորում է նման արարողություններին գնալ մտերիմների փոքր խմբով, «չհամարել, որ վտանգն անցել է»:
Նա կարծում է, որ շուտով Հայաստան թեթև դեպքերը չեն հոսպիտալացվի: Այնուամենայնիվ, դեռ մի քանի օր կգործի մոտեցումը՝ բոլոր վարակվածները կտեղափոխվեն հիվանդանոց:
Այս պահին Հայաստանում 6 հիվանդ է միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, 17-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16–ին, այն կտևի մինչև մայիսի 14–ը։
Սակայն ռեժիմի մեղմացումն արդեն սկսվել է։
Այժմ կարելի է տնից դուրս գալ զբոսնելու, հեծանիվ քշելու, թեև տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ ոչ ավելին։
Թույլատրված է երկուսով տանից դուրս գալ, եթե խոսքը նույն ընտանիքի անդամների մասին է։
Կրկին աշխատում են վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները, շինարարներն ու ճարտարագետները։ Ակնկալվում է, որ էլ ավելի մեծ թվով ձեռնարկությունների աշխատանքը կթույլատրվի մոտակա 10-ն օրվա ընթացքում։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի գնահատում: Կառավարության տեսակետը
-
22 նոր դեպք Վրաստանում, ակնկալվում է վարակվածների թվի աճ
Վրաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 539 դեպք։
178 մարդ է ապաքինվել, վեցը մահացել է։
Կարանտինի մեջ է 5 256 մարդ, հիվանդանոցային վերահսկման տակ՝ 548 մարդ։
Նոր դեպքերի թվում Գորիի ռազմական հոսպիտալի բուժքույրն է։ Հետազոտվել է հիվանդանոցի ողջ անձնակազմը, նրա շփումները Թերգվիզի գյուղում, որտեղ նա ապրում է։ Նոր դեպքեր դեռ չեն հայտնաբերվել։
Կարանտինը չեղարկվել է Վրաստանի արևմուտքում գտնվող Լենտեխի քաղաքում և Շախուրիի շրջանի Խիդիսկուրի գյուղում։
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ծերծվաձեն կանխատեսում է վարակվածների թվի աճ հաջորդ շաբաթվա ընթացքում, սակայն հույս ունի, որ «մի քանի տասնյակ մարդ կլինի, այլ ոչ թե հարյուր»։
Ծերծվաձեն վտանգավոր է համարում սահմանափակումների մեղմացումը, քանի որ կարծում է, որ բնակչությունը չարաշահելու է այն։
«Մենք վարակվածների և մահացածների թվով հասել են Եվրոպայում լավագույն ցուցանիշներից մեկին։ Սակայն այդ ձեռքբերումը կարող է զրոյացվել ոչ խելամիտ գործողությունների դեպքում», – ասել է Թենգիզ Ծերծվաձեն։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, ավարտվելու է մայիսի 22–ին։
Ապրիլի 27–ից սկսվել է արգելքների փուլային մեղմացում․
կրկին կարելի է տեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով և տաքսիներով, բացվել են ագրարային շուկաներն, աշխատում են առցանց խանութները, թույլատրված է ապրանքների առաքումը տուն։
Արտակարգ դրության մյուս սահմանափակումներն ուժի մեջ են մնում։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Մինչև մայիսի 24–ը փակ կլինեն Թբիլիսիի և երեք խոշորագույն քաղաքներ Ռուսթավիի, Բաթումի և Քութայիսիի մուտքն ու ելքը։
• Կարծիք. պայքար կորոնավիրուսի դեմ Վրաստանում՝ խարխափումներ խավարում
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը