Կորոնավիրուս, Կովկաս․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ։ Թարմացվում է
2020 թվականի մարտի 19-ին
22.30
Վրաստանում մարտի 19-ից կփակվեն բոլոր առևտրի կետերը, բացի մթերային խանութներից և դեղատներից: Վարչապետ Գիորգի Գախարիան պարզաբանել է, որ կարանտինային միջոցառումների խստացումը պայմանավորված է նրանով, որ Վրաստանն այժմ կորոնավիրուսի համաճարակի տարածման փուլում է: Ըստ նրա, պետք է սպասել վիրուսի տարածման զգալի աճ:
18.00
Կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է գրանցվել Ադրբեջանում։ Այժմ հիվանդների ընդհանուր թիվը հասնում է 44–ի։ Նրանցից մեկը մահացել է, 10՝ ապաքինվել։
14.00
Հայաստանում հայտարարվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպքի մասին։ Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 122–ի։ Նրանցից մեկն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Մարտի 19–ին վարակվածներից մեկը բուժքույր է։
Երկրում արտակարգ դրության երրորդ օրն է, այն հայտարարվել է մարտի 16–ին։
• Արտակարգ դրության ռեժիմի առաջին օրը Հայաստանում
12.00
Հայաստանում հայտարարվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպքի մասին։Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 115–ի։
Ըստ առողջապահության նախարարության՝ գրանցված դեպքերից 99–ը կապված է Հայաստանում հայտնաբերված կորոնավիրուսի առաջին երկու դեպքերի հետ։
Դրանցից մեկը հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքում (Երևանից 20 կմ հեռավորության վրա), տեղի բնակիչն Իտալիայիցի վարակված էր վերադարձել, սակայն շարունակել էր շփվել մարդկանց հետ՝ թեև հիվանդության ախտանշաններ արդեն ուներ։
Վարակման մյուս դեպքը կապված է իտալացի մասնագետի հետ, որը խորհրդատվություն էր տրամադրել Երևանի արտադրամասերից մեկի աշխատակիցներին։ Վարակվածները հայտնաբերվել են միայն այն բանից հետո, երբ նա լքել է Հայաստանը։ Այս մասին հեռուստահարցազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
12.00
Վրաստանում 38 հիվանդ կա։ Նրանցից մեկն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Կարանտինի մեջ է ավելի քան 1,300 մարդ։ Մեկուսացման պահանջների պարտադիր կատարումը վերահսկում է ոստիկանությունը։ Վերջին օրերին 127 մարդ հարկադիր կարանտինի մեջ է։
12.00
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 34 դեպք է գրանցվել։ Հիվանդներից մեկը մահացել է, 10–ն՝ ապաքինվել։
• Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ։ 2020 թ–ի մարտի 17-18 է
•Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ։ Մարտի 15-16, 2020 է
Անվտանգության միջոցառումներ, որոնք կիրառվում են Կովկասի տարբեր հատվածներում կորոնավիրուսի համաճարակի առնչությամբ
Հայաստան
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 16–ի արտահերթ նիստին։ Արտակարգ դրությունը կգործի 2020 թ–ի մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը։
Վարակի հիմնական օջախն Էջմիածին քաղաքն է (Երևանից մոտ 20 կմ հեռավորության վրա)։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, խստորեն հսկվում են մուտքերն ու ելքերը։
Հայաստանը փակել է իր բոլոր ցամաքային սահմանները։ Վերջինը՝ Վրաստանի հետ սահմանը, փակվել է մարտի 15–ին։ Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին։
Ավիահաղորդակցությունը դեռ բաց է, թեև շատ ավիաընկերություններ կրճատել են դեպի Հայաստան չվերթների քանակը կամ ամբողջությամբ չեղարկել են դրանք։ Հսկիչ անցակետերում ստուգում են բոլոր ժամանածների ջերմությունը։
Հայաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալ ցանկացած սահմանով, այդ թվում՝ ցամաքային։
Ադրբեջան
Ադրբեջանում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, մանկապարտեզներն ու առևտրի կենտրոնները։ Ռեստորանների և զվարճանքի կենտրոնների համար սահմանափակումներ են գործում․ դրանք պետք է աշխատանքն ավարտեն ոչ ուշ, քան 21.00–ն։
Փակ են բոլոր ցամաքային սահմանները։ Չեղարկվել են շատ ավիաչվերթներ։
Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին։
Ադրբեջանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալ ցանկացած անցակետով։ Այստեղ ստուգում են բոլոր ժամանածների ջերմությունը։
Վրաստան
Վրաստանում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։ Արտակարգ դրություն է գործում սահմանին։ Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները, նրանց ջերմությունը ստուգվում է սահմանին, նրանք պարտավոր են ինքնամեկուսանալ 14 օրով։ Այս պահանջի կատարումը վերահսկում է ոստիկանությունը, խախտողները բռնի կերպով կարանտինի մեջ կառնվեն։
Այլևս ոչ ոք չի կարող մոտք գործել երկիր։ Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին, այդ թվում՝ առաքվում են փոստով ուղարկված ծանրոցները։
Սոցցանցերում շատերը պահանջում են արտակարգ դրություն մտցնել և փակել բոլոր առևտրի կենտրոններն ու զվարճանքի վայրերը։