2016-ին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը աճել է
Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ին կազմել է 187 850 դրամ ($391), ինչը 1,7 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։
Ամենաբարձր աշխատավարձները գրանցվել են հետևյալ ոլորտներում.
- ֆինանսական և ապահովագրական գործունեություն (մոտ 401 հազար դրամ),
- տեղեկատվության և կապի ոլորտ (մոտ 377 հազ. դրամ)
- հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում (345 հազար դրամ)։
Իսկ ամենցածր աշխատավարձը ստանում են հետևյալ ոլորտի աշխատակիցները.
- մշակույթի, ժամանցի և հանգստի (112 հազ. դրամ),
- գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության (մոտ 114 հազար դրամ),
- կրթության և հանրային սննդի ոլորտի (122 հազար դրամ):
Աշխատավարձերը համաչափ չեն բաշխվել մարզերի շրջանում: Օրինակ, 2016-ի նոյեմբերին ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում (215 հազ. դրամ), իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում (130 հազ. դրամ)։ Մայրաքաղաքի բնակիչների պարագայում համարժեք ժամանակատվածի ցուցանիշը կազմել է 195,6 հազար դրամ։