«Ֆորմուլա 1-ի» կողմնակի ազդեցությունները
«Ֆորմուլա 1» առաջնությունը Բաքվում կանցկացվի հունիսի 17-19-ը: Ի՞նչ է դա նշանակում բաքվեցիների համար:
- Նոր ասֆալտ և բուլվարի երկայնքով տրիբունաների կառուցում:
- «Ֆորմուլայի» անցկացնելուց կես տարի առաջ տարածված ասեկոսեներ այն մասին, որ ամբողջ բուլվարը փակելու են, և այնտեղ հնարավոր է լինելու անցնել՝ միայն տոմս ցույց տալով:
- Երկաթե ցանցեր, որոնցով ծածկված են քաղաքի այն հատվածները, որտեղ տեղի է ունենալու մրցարշավը: Հետիոտնները հեռվից իրար ձեռքով են անում՝ հաղորդելով, արդյոք կարելի է շրջանցել փակ տարածքները այս կամ այն կողմից:
- Քաղաքի որոշ կենտրոնական թաղամասեր մուտք գործել հնարավոր է միայն անձնագրերով: Ուրիշ վայրո՞ւմ ես ապրում: Տո՛ւն գնա:
- Կենտրոնում ճանապարհները փակ են «Ֆորմուլա 1»-ից 4 օր առաջ:
- Իշխանությունների քաղաքավարի խնդրանքը մեկ շաբաթ ավտոմեքենաներով չերթևեկել:
- Նոր զվարճալի նկարներ ու գրառումներ Ֆեյսբուքում:
- Եվ վերջապես, երկրի քաղաքացիների համար հաճելի հնարավորություն 140 մանաթով (90 դոլար) էժան տոմս գնել այն դեպքում, երբ զբոսաշրջիկների համար գները սկսվում են 340 մանաթից:
Опубликовано 15.06.2016