Տեսանյութ. մրցույթ Ռուսաստանում՝ Պուտինով հիանալու մասին լավագույն բանաստեղծություն
Երբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը 2017թ-ի նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին լավագույն բանաստեղծության մրցույթ հայտարարեց, արձագանքը շատ բուռն էր:
«Երեք հազար մարդ բանաստեղծություն էր ուղարկել, նրանցից 1745-ը՝ տեսանյութով: Բանաստեղծությունները շատ հետաքրքիր և բովանդակալից էրն: Սակայն, ի վերջը, ընտրեցինք մեկը: Մրցույթի հաղթող դարձավ Նադտերեչնի շրջանի Բենո—Յուրտ բնակավայրի երրորդ դասարանի աշակերտուհին», —«Կավկազսկի ուզել» առցանց պորտալին պատմել է Չեչնիայի երիտասարդության հարցերով նախարարության ներկայացուցիչը:
Մրցույթը, սակայն, նաև մեծ քննադատություն էր առաջացել սոցցանցերում, մեկնաբանողներից մեկն այն «Պուտինիադա» էր անվանել: