Վրաստանում չի աշխատում աշխատունակ տարիքի մարդկանցից արդեն յուրաքանչյուր երկրորդը
2020 թ-ի չորրորդ եռամսյակում Վրաստանում 3,8 տոկոսով աճել է գործազրկությունն ու հասել 20,4 տոկոսի։
Աշխատողների ընդհանուր թիվը նվազել է ևս 79 հազարով։
2020 թ-ի չորրորդ եռամսյակում աշխատել է չափահաս բնակչության ուղիղ կեսը։ Իսկ դա նշանակում է, որ աշխատունակ տարիքի մարդկանցից յուրաքանչյուր երկրորդը չի աշխատում և/կամ աշխատանք է փնտրում։
Սա գործազրկության ամենաբաձր մակարդակն է 2018 թ-ի առաջին եռամսյակից ի վեր՝ ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների։
Տղամարդիկ կրկնակի ավելի հաճախ են աշխատանք փնտրում, քան՝ կանայք
Աշխատել ցանկացող աշխատունակ հասուն տարիքի անձանց մասնաբաժինը տատանվում է՝ սեռից կախված։
2020 թ-ի չորրորդ եռամսյակում աշխատելու ցանկցություն է հայտնել հարցված կանանց 39,5 տոկոսն ու տղամարդկանց 62 տոկոսը։
Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ Վրաստանի տնտեսությունը 2020 թ-ին կրճատվել է 6,1 տոկոսով։
Այն նաև ավելի մեծ է, քան նախորդ ճգնաժամը, որը տեղի է ունեցել 2008 թ-ի համաշխարհային տնտեսական անկման և այդ տարվա օգոստոսին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմի ֆոնին։ Այն ժամանակ Վրաստանի տնտեսությունը կրճատվել էր 3,65 տոկոսով։
Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակն ու դրա հետ կապված սահմանափակումներն են։
Վրաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները գործում էին 2020 թ-ի նոյեմբերի 28-ից։ Արգելքներն աստիճանաբար սկսել են հանվել 2021 թ-ի փետրվարի 1-ից․ վերագործարկվել են հանրային տրանսպորտը, դպրոցները, շուկաներն ու տոնավաճառներն, ինչպես նաև ռեստորանների և սրճարանների բացօթյա հատվածները։
Սակայն մինչ օրս երկրում պարետային ժամ է գործում։ Հանգստյան օրերին փակ է ամեն ինչ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների, չի աշխատում տրանսպորտը։