Վեց մարդ է տուժել Բաքվում վերելակի ընկնելու հետևանքով
Բաքվի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակը հորանն է ընկել հուլիսի 13-ի
գիշերը: Վերելակի ճոպանը կտրվել է, երբ այն գտնվել է 7-րդ ճարկում: Վեց մարդ է
տուժել: Այդ թվում՝ երեխաներ և դեռահասներ: Նրանցից ոմանց հոսպիտալացրել են
կոտրվածքներով, մյուսներին տեղում են օգնություն են ցուցաբերել:
Ինչպես պատմել են շենքի բնակիչներն, այդ
վերելակը վաղուց է անսարք եղել և երկու ամիս առաջ էլ է ընկել:
Պաշտոնական արձագանք միջադեպին դեռ չի եղել: Ճոպանի կտրվելու
պատճառները հայտնի չեն:Վերելակը նոր շենքում է գտնվում, թե երբ է այն հասցրել
մաշվել, անհասկանալի է:
Նման բան Բաքվում նախկինում էլ է տեղի ունեցել: Այսպես, օրինակ, 2016թ-ին
վերելակն ընկել էր 7-հարկանի շենքի հորանը, 8 մարդ էր տուժել: