Ո՞վ է փորձել սպանել Նավալնուն։ Միջազգային հետաքննողների խումբը ռուս քաղաքական գործչի նկատմամբ մահափորձ կատարողների անուններն է նշել
Bellingcat հայտնի հետաքննական խումբը պնդում է, որ պարզել է օգոստոսին ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ մահափորձի բոլոր հանգամանքներն ու կատարողների անունները։
Այս եզրակացությունները ստուգվել և հաստատվել են զանգվածային այնպիսի լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են CNN-ը, Der Spiegel-ը, The Insider-ը․ նրանք բոլորը հրապարակում են այդ նյութը։
- Ֆոտոռեպորտաժ ռուսսկան գյուղից, որտեղ արտադրվել է «Նովիչոկ» մարտական թունավոր նյութը
- Մահափորձ Նավալնու նկատմամբ․ կասկածելի զուգադիպություններ
Օգոստոսի 9-ին Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է ընկել Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Երեք օր անց նա բուժման է տեղափոխվել Գերմանիա։ Գերմանացի քիմիկոսների հետազոտության արդյունքը․ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի մարտական թունավոր նյութով։ Այս եզրակացությունը հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները։
Ալեքսեյ Նավալնու խոսքով՝ հետաքննության համար հիմք են եղել Ռուսաստանում խաղաղապահ մարմինների կողմից համատարած վաճառվող նյութերը՝ բջջային հեռախոսների տերերի խոսակցությունների մասին տվյալներն ու ավիաչվերթների ուղևորների անձնական տվյալները։
Այս տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վերջին 4 տարվա մեջ Ռուսաստանի տարածքում Նավալնու բոլոր ուղևորությունների ժամանակ վերջինիս ուղեկցել է միևնույն անձանց մի խումբ։ Նրանք բոլորը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն են, որոնք մշտական կապի մեջ են եղել բարձրագույն ղեկավարության հետ։ Նավալնուն սկսել են հետևել այն բանից հետո, երբ նա հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Այդ ընթացքում Նավալնու և նրա կնոջ՝ Յուլյայի նկատմամբ երեք մահափորձ է կատարվել։ Առաջին երկուսի ախտանշանները նույնպիսինն են եղել, ինչպես վերջին մահափորձի ժամանակ, բայց ավելի մեղմ արտահայտմամբ։
Ալեքսեյ Նավալնին կարծում է․ «Նման մասշտաբի և տևողության գործողություն չէր կարող կազմակերպել ոչ ոք՝ բացառությամբ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովի, իսկ նա երբեք չէր հանդգնի դա անել առանց Պուտինի հրամանի։ Ես պնդում եմ․ նախագահ Պուտինի հրամանով՝ ԱԴԾ աշխատակիցներն ահաբեկչական ակտ են կազմակերպել»։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է Գերմանիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի լաբորատորիաների եզրակացություններն արգելված «Նովիչոկի» կիրառման մասին։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվել։