Տեսահարցում Աբխազիայում. ի՞նչ է պատվի կանոնագիրք «Ապսուարան» և արդյո՞ք պետք է դրան հետևել
«Ապսուարան» աբխազական ավանդույթների և սովորույթների ժողովածու է, որը ստեղծվել է մի քանի դար առաջ, գրում էր հայտնի աբխազ ազգագրագետ Շալվա Ինալ-Իպան:
Նախորդ դարերում կանոնները ենթակա էին պարտադիր կատարման: Սակայն, ինչպես պարզվեց Սուխումում JAMnews-ի անցկացրած փոքրիկ հարցման ժամանակ, «Ապսուարային» նախկինի պես արդիական և պարտադիր է հետևել նաև այսօր: Համենայնդեպս, այդպես պատասխանեց առանց բացառության յուրաքանչյուր հարցված: