Հայ սամբիստները Սոչիում անցնող աշխարհի առաջնությունում մեդալներ են նվաճել
Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում, որից 2-ը՝ ոսկե:
Ոսկե մեդալներ են նվաճել Գրիգոր Մխիթարյանը և Տիգրան Կիրակոսյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Մաքսիմ Մանուկյանը և Արսեն Խանջյանը:
Ավարտվել է նաև Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որտեղ հայ սամբիստները նվաճել են 8 մեդալ: Դրանցից 4-ը՝ բրոնզե, 3-ը՝ արծաթե և 1-ը՝ ոսկե:
Մեկ մեդալ էլ նվաճել է Հայսատանի հավաքմանը աղջիկների պայքարում: 81 կգ քաշայինների կարգում արծաթե մեդալակիր է դարձել Աննա Մկրտչյանը: