Հայտնի հոլիվուդյան պրոդյուսերը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել սեռական բնույթի հանցագործությունների համար
Հայտնի հոլիվուդյան օսկարակիր պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։ Նա երդվյալ ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի հանցագործությունների համար։
Ընդհանուր առմամբ դատարանը լսել է 80 կնոջ վկայություն, որոնք Վայնշտեյնին մեղադրել են սեռական հողի վրա կատարած հանցագործությունների համար։ Նա մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով՝ սեքսի պարտադրում և բռնաբարություն։
Վայնշտեյնի անկումը սկսվել է 2017 թ–ին, երբ մի քանի հոլիվուդյան դերասանուհիներ The Newyorker–ին և The New York Times–ին հաղորդել են, որ նա իրենց ստիպել է սեքսով զբաղվել՝ շանտաժ անելով պրոֆեսիոնալ կարիերայով, կամ բռնաբարել է։ Նրանց թվում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն։
Այդ հրապարակումներից հետո Վայնշտեյնի դեմ քրեական գործ հարուցվեց, նա ստիպված էր լքելու իր բոլոր պաշտոնները սեփական Miramax ընկերությունում, նրանից բաժանվեց կինը։
Активистки #MeToo — среди главных людей десятилетия
Турция – сексуальное насилие против детей
Подростки хотят говорить о сексе, но без просвещения все идет от плохого к худшему
Հարվի Վայնշտեյնի անկման պատմությունը միաժամանակ Metoo շարժման վերելքի պատմությունն է։ Այն ստեղծվել է 2006 թ–ին ակտիվիստ և գրող Թուրունա Բերքի կողմից՝ սեռական բռնությունից տուժած կանանց աջակցելու նպատակով։
Համաշխարհային ճանաչում այն ստացավ 2017 թ–ին այն բանից հետո, երբ դերասանուհի Ալիսա Միլանոն Թվիթերում կոչ արեց կանանց պատմել իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին՝ օգտագործելով #metoo հեշթեգը։
Հարվի Վայնշտեյնը դատարանի դահլիճում։ REUTERS/Jane Rosenberg