Կորոնավիրուսը Հայաստանում․ ապրիլի 21-ի դրությամբ ևս երկու մարդ է մահացել, վարակվածների թիվն ավելացել է 62-ով
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվըդարձել է 1401 է, ավելանալով 62-ով։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդում է նաև, որ ևս երկու մարդ է մահացել։ Այպիսով արձանագրվել է մահվան 24 դեպք: Չի հաջողվել փրկել 88 և 65 տարեկան պացիենտների, որոնք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով, այժմ բուժվածների թիվը կազմում է 609։ Այս պահին շարունակում է բուժում ստանալ 768 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։
Հաաստանում արտակարգ դրություն է գործում մարտի 16–ից։ Այն հայտարարված էր մեկ ամսով։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով։ Մարտի 25–ից գործում է նաև մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»։ Խախտումներին հետևում է ոստիկանությունը։ Չի աշխատում ողջ հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։
- Հայաստանում սկսել է աշխատել ձեռնարկությունների մի մասը, որոնք կանգնտցվել էին կորոնավիրուսի պատճառով
- Երկու բնակավայր Հայաստանի Շիրակի մարզում փակվում են կարատինի՝ պարետի նոր որոշումը