Թրամփը Իրաքին սպառնում է պատժամիջոցներով՝ զորքերը հանելու պահանջին ի պատասխան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրաքի դեմ դաժան պատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան այդ երկրի խորհրդարանի պահանջին՝ դուրս հանել երկրից արտասահմանյան զորքերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Մենք այնտեղ կառուցել են բացառիկ թանկ ռազմաբազա, որի վրա միլիարդավոր դոլարներ է ծախսվել: Մենք չենք հեռանա, մինչև նրանք չփակեն հաշիվները»:
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հետևեց Իրաքի խորհրդարանի պահանջին դուրս բերել երկրից միջազգային կոալիցիայի զորքերն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Կոալիցիան ստեղծվել էր Իսլամական պետությանը դիմակայելու համար: Ամերիկյան զորքերի թիվը Իրաքում այժմ հասնում է 5000-ի:
Իրաքի խորհրդարանը արտասահմանյան զորքերը դուրս բերելու պահանջով հանդես եկավ Բաղդադի մոտակայքում իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից երեք օր անց:
_____________________________________________________________________________________________
•Ղասեմ Սոլեյմանի. Ո՞վ էր նա, և ինչո՞վ է սպառնում նրա մահը
•2010-2019թթ-ը լուսանկարներում. ինչպիսին էր 21-րդ դարի երկրորդ տասնամյակը
_____________________________________________________________________________________________
Սոլեյմանին Իրաքում կազմել էր շիական զինված խմբավորումներ, որոնք պատասխանատվություն են կրում վերջերս այդ երկրում ԱՄՆ դեսպանատունը գրավելու փորձի համար:
«Մենք նրանց դեմ այնպիսի պատժամիջոցներ կսահմանենք, ինչպիսին նրանք դեռ չեն տեսել»,- հայտարարել է Թրամփը:
Իրաքի խորհրդարանի բանաձևը արտասահմանյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ չի կրում իրավաբանական պարտավորեցնող բնույթ: