Երևանում մեկնարկել է Ավագանու նախընտրական արշավը
Ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում՝ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքն ու «Երիկիր ծիրանի» կուսակցությունը:
ՀՀԿ 195 հոգուց բաղկացած ցուցակը ղեկավարում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն այդ պաշտոնն արդեն վեցերորդ տարին է զբաղեցնում:
«Ելք» դաշինքից 63 թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններին պատգամավորի մանդատ ստացավ:
Իսկ նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունից 50 թեկնածու է առաջադրվել: Ցուցակը ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության շարքերը լքած Զարուհի Փոստանջյանը: Կուսակիցների հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել խորհրդարանական ընտրություններին պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարների հետ դաշինքով հանդես գալու մասին որոշումը:
Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև մայիսի 12-ը:
Նշենք, որ ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Սոցցանցերում կատակում են. «Ընտրություններն ավարտվեցին, կեցցեն ընտրութունները»: