Երեխաների զանգվածային թունավորումը չեռացրած ջրով իրարանցում է առաջացրել Ադրբեջանի բնակիչների շրջանում
Սումգայիթ քաղաքում և դրա շրջակայքում երեխաների ծանր թունավորումը դարձել է Ադրբեջանի սոցցանցերում անցած հանգստյան օրերին համար մեկ թեման:
4 օրում Սումգայիթի քաղաքային մանկական հիվանդանոց է տարվել 139 մարդ, այդ թվում՝ 119 2-7 տարեկան երեխա փսխման և ստամոքսային խանգարման ախտանիշով:
Շատ ծնողներ ենթադրեցին, որ թունավորման պատճառը ծորակի չեռացրած ջուրն է եղել, որը երեխաները խմել են բակում խաղալիս: Մի կին տեսաուղերձ է ձայնագրել, որում պնդում է, թե ջրհորը թունավորված է, որտեղից էլ, նրա կարծիքով, թունավորված ջուրը գալիս է Սումգայիթ և հարակից բնակավայրեր: Այդ տեսանյութն արագ տարածվել է Whatsapp ցանցով, այն իրենց կայքերում տեղադրել են որոշ ընդդիմադիր պարբերականներ:
Սումգայիթում զանգվածային թունավորման կասկածանքով երեխաների հոսպիտալացման մասին տեղեկատվությունը խուճապ է առաջացրել Բաքվի և Սումգայիթի բնակիչների շրջանում: Սոցցանցերում արագ տարածվել են լուրեր ինչ—որ թունավորված ջրի, անհայտ վարակի մասին, և մարդկանց կոչ են անում ծորակի ջուր չխմել: Խուճապը բերեց նրան, որ մարդիկ սկսեցին խանութներից շշալցված ջուր գնել:
Հունիսի 12-ին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է լաբորատոր անալիզների արդյունքները, որոնց համաձայն՝ զանգվածային թունավորման պատճառը ռոտավիրուսային վարակն է, որը հաճախ սխալմամբ անվանում են «աղիքային գրիպ»:
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ «ներկա պահին շարունակվում է 46 երեխայի ստացիոնար բուժում. «Նրանց վիճակը բավարար է, և մոտ ապագայում նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»:
Ջրամատակարարման համար պատասխանատու «Ազերսու» պետական գերատեսչության մամուլի քարտուղար Անար Ջաբրայիլլին հերքել է խմելու ջրի ջրամբարի հնարավոր թունավորման մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ «Ազերսուի» ջրի պահուստներից ջրի նմուշներ են վերցվել: Ջրի ոչ մի աղտոտում կամ թունավորում հայտնաբերված չէ: «Վերլուծվել են երեք օրվա ջրի նմուշներ: Այդ նմուշների անալիզի արդյունքներն ապացուցում են, որ խուճապի համար որևէ պատճառ չկ: Ներկա պահին «Ազերսուի» մասնագետները ստուգումներ են անցկացնում այն մարդկան բնակարաններում, որոնք հիվանդանոց են դիմել: Այդ ջրամբարից ջուր է մատակարարվում նաև Բաքվին: Եթե թունավորումը ջրի հետ կապված լիներ, ապա նման դեպքեր կգրանցվեին նաև Բաքվում», — Ջաբրայիլլիի խոսքերն է փոխանցում ԱՊԱ գործակալությունը:
Բնապահպանական կանխատեսման ազգային կենտրոնի նախագահ Թելման Զեյնալովը ենթադրել է, որ տեղի է ունեցել մաքուր և կոյուղաջրերի միախառնում: Նրա խոսքով, կոյուղու և ջրատարի խողովակները խորհրդային տարիներից ի վեր գետնի տակ միմյանց կողք կողքի են տեղադրված: Ժամանակի հետ դրանք ժանգոտում են, ծակվում, ջրերի փոներթափանցում է տեղի ունենում: