Արդյո՞ք կնոջը կրթություն պետք է։ Գլխավոր թեման ադրբեջանական մեդիայում և սոցցանցերում
Ադրբեջանի բուհերում 2017թ-ին սովորել է ավելի քան 163 հազար տղա և ավելի քան 79 հազար աղջիկ։ Այսինքն՝ ուսանողների շրջանում աղջիկները 2.1 անգամ ավելի քիչ են, քան տղաները։ Ճիշտ է, 2010թ-ին նրանց թիվը 2.4 անգամ է պակաս եղել, այնպես որ, կարելի է խոսել որոշակի առաջընթացի մասին։
Այս վիճակագրությունն արդիական է դարձել այն պատճառով, որ ադրբեջանում հասարակությունը վերջին մի քանի օրերին ակտիվորեն քննարկվում է կանանց կրթության խնդիրները։
Ի՞նչն է առիթ դարձել
Հայտնի թոք-շոուի հյուրերից մեկը հայտարարել է, որ կնոջ պետք չէ ոչ կրթություն, ոչ աշխատանք, այդ ամենը նրան միայն խանգարում է տնային տնտեսուհի լինել։ Որպես օրինակ նա պատմել էր իր կնոջ մասին, որի վրա «աչք էր դրել», երբ նա դեռ սովորում էր յոթերորդ դասարանում, և, մտադիր լինելով ամուսնանալ ապագայում, միանգամից տարել էր դպրոցից։
Այս կարծիքն Ադրբեջանում շատերն են կիսում։ Ոչ միայն շրջաններում, այլ նաև Բաքվում ամուսինները հաճախ տարբեր առիթներով կանանց արգելում են աշխատել։ Ոմանք փաստարկում են, թե կինն ընտանիքի համար ժամանակ չի ունենա, մյուսները չեն ուզում, որպեսզի նա օտար տղամարդկանց շրջապատում գտնվի և, ընդհանրապես, տնից հեռու լինի։
• Ադրբեջանցի մուսուլման կանայք ստիպված են ընտրելու իսլամի կանոնների և աշխատանքի միջև
• Որտե՞ղ է Ադրբեջանում «կանանց միակ լողափը» և ո՞ւմ է այն պետք
• Կանայք բամբակի դաշտերում․ ո՞ւմ ձեռքերով է հավաքվում Ադրբեջանի «սպիտակ ոսկին»
Հասարակության արձագանքը
Թոք-շոուի ժամանակ հնչած արտահայտությունը մեծ արձագանք է առաջացրել սոցցանցերում և լրատվամիջոցներում։
«Եվ նա դեռ հպարտանում էր իր ցածր արարքով»։
«Այս հիմարը կիրթ կնոջ հետ խոսելու բան չէր էլ ունենա»։
«Նա, իհարկե, մեղավոր է, բայց աղջկա ծնողները նույնքան մեղավոր են, որ համաձայնել են այդ վայրի պայմաններին»։
«Նման տղամարդիկ չեն մտածում, որ եթե իրենց հետ ինչ-որ բան լինի, կինն ապրուստի միջոց, գումար վաստակելու հնարավորություն չի ունենա իրեն և երեխաներին կերակրելու համար։ Ի՞նչ է նա այն ժամանակ անելու»։
Լրատվամիջոցներն ավելի զուսպ են արձագանքել և ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ անկիրթ մոր երեխաներն էլ են անկիրթ մեծանալու։ Կանանց կրթությանը դեմ արտահայտվողին ոչ ոք բացահայտ չսատարեց։ Սակայն այն, որ նրա դիրքորոշումը բավականին տարածված է հասարակությունում, ասում է վերոնշյալ վիճակագրությունն ու մասնավոր բազմաթիվ դեպքեր։
Այսպես, օրինակ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը պատմել էր իր զրույցը տաքսու վարորդի հետ, որը ողջ ճանապարհին իրեն բացատրել էր, որ կինը սովորելու և աշխատելու կարիք չունի․ «Ես իմ կնոջը, մինչև երեխաները չմեծացան, նույնիսկ հաց գնելու համար թուլյ չէի տալիս տնից դուրս գալ։ Աշխատելու մասին էլ չեմ խոսում։ Իսկ հիմա աղջիկները լրիվ փչացել են»։
Գենդերային հարցերով ակտիվիստ Գյուլնարա Մեհթիևան կարծում է, որ ամուսնացած ադրբեջանցի կանայք աշխատելու բավականաչափ ուժեղ դրդապատճառ չունեն․
«Ադրբեջանական ընտանիքների մեծ մասում աշխատանքի բաժանում չկա։ Ամուսնացած կանայք գիտեն, որ, եթե իրենք նույնիսկ աշխատեն, ապա տան աշխատանքները, միևնույն է, իրենց ուսերին են լինելու։ Այդ պատճառով էլ նրանք նախընտրում են այդ զբաղվածություններից մեկն ընտրել, այլ ոչ թե երկուսը միասին։ Որպեսզի աշխատող կնոջ կերպարը գրավիչ դառնա, երկրում պետք է տնտեսական իրավիճակ փոխվի։ ՊԵտք է հաղթահարվեն կնոջ կարիերային աճի ճանապարհին հայտնվող արհեստական խոչընդոտները, բարձրացվեն աշխատավարձերը։ Պետք է հաջողակ կանանց ավելի շատ օրինակներ լինեն»։