Հայաստանում հակահամաճարակային միջոցառումները կպահպանվեն առանց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելո՞ւ
Օգոստոսի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և դարձել 39 298:
Մահացել է ևս 6 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 768-ի։
Առողջացել է ևս 511 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 30 372։
Շաչրունակում է բուժում ստանալ 7930 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 168 164 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 069:
● Հայաստանը չի բացի սահմանները մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը
Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները վարչապետի աշխատակազմի հետ համատեղ օրենսդրական փաթեթ են մշակում արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության վերաբերյալ:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքով՝ նախագիծը ակտիվ քննարկման փուոլում է․
«Մոտ օրերս հույս ունենք, որ վերջնական տարբերակը կունենանք ու կկարողանանք ներկայացնել հանրությանը: Հակահամաճարակային կանոնների մասով կարող եմ վստահեցնել, որ որևէ բան չի փոխվելու, բայց, օրինակ, հիմա քննարկվում է, որ արտակարգ դրությունը պահպանվի, սակայն հանրահավաքներ կազմակերպելու, իրականացնելու սահմանափակումը դուրս գա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության նիստին վարչապետը հայտարարել էր․ անհրաժեշտ են կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան կորոնավիրուսի հակահամաճարակային միջոցառումները պահպանել առանց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու: