Ադրբեջանցի ծնողները կկարողանան վերահսկել իրենց երեխաների գործողությունները համացանցում
Ադրբեջանում ստեղծվել է «Ծնողների վերահսկողություն և անվտանգություն համացանցում» ծրագիրը, կամ պարզապես Kidsafe-ը: Դրա նպատակը երեխաներին անցանկալի կոնտենտից պաշտպանելն է, որը նրանք կարող են տեսնել համացանցում, ծնողներին տեղյակ պահելը, թե որ կայքեր են մտնում իրենց երեխաները:
Ծրագիրը մշակվել է ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեի նախաձռնությամբ «Երեխաների անվտանգությունը համացանցում» նախագծի շրջանակում ՄԱԿ Երեխաների իրավունքի կոմիտեի հորդորով:
• Ինչո՞ւ է Վրաստանը համակել կարմրուկի համաճարակը
• Սելեկտիվ աբորտներն Ադրբեջանում
Ի՞նչ է կարող անել այդ ծրագիրը
[yes_list]
- Թույլ չի տալիս երեխաներին մտնել «ոչ մանկական» կայքեր (օրինակ՝ պոռնկագրական կամ էքստրեմիստական);
- Որոնողական համակարգերին թույլ չի տալիս երեխաներին ցույց տալ այն արդյունքները, որոնք չեն համապատասխանում նրանց տարիքին;
- Ծնողներին թույլ է տալիս հետևել երեխաների նամակագրությանն ու ժամանակային սահմանաչափ նշել, որի ընթացքում երեխաները կարող են օգտվել համակարգչից:
[/yes_list]
Ծնողների արձագանքը
Ծնողները բավականին սառը վերաբերվեցին այդ առաջարկին: Նորարարությունը սոցցանցերում քննարկող մարդիկ քննադատորեն են տրամադրված.
«Այսօրվա երեխաներն առանց դժվարության կշրջանցեն ցանկացած սահմանափակում»:
«Ծրագիրը նախատեսված է միայն Windows-ի և Android-ի համար: Իսկ Apple-ի մասին կոմիտեում լսե՞լ են»:
«Ինչո՞ւ կրկին հեծանիվ հորինել: Վաղուց պատրաստի և մշակված լուծում կա Kaspersky-ից»:
Ծրագիրն անվճար է, այն կարելի է ներբեռնել www.kidsafe.az կայքում: