Ադրբեջանում ավելացվում են զրպարտության, վիրավորանքի և մասնավոր կյանք ներխուժելու համար տուգանքները
Ադրբեջանի խորհրդարանը պատրաստ է մի քանի անգամ ավելացնել զրպարտության, վիրավորանքի և մասնավոր կյանք ներխուժելու համար տուգանքները: Փոփոխությունների նախագծերի համաձայն՝ տուգանքների չափը 3-ից 10 անգամ կավելանա:
Քրեական օրենգրքում փոփոխություններ մտցնելու նախագիծն արդեն հաստատվել է իրավունքի խորհրդարանական հանձնաժողովի կողմից: Եվ ապրիլի 25-ին քվեարկության կդրվի լիագումար նիստին:
Փոփոխությունների նախագծի համաձայն՝ 147-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված նվազագույն տուգանքը (զրպարտություն, այսինքն՝ ի սկզբանե ստահոդ տեղեկությունների տարածում, որոնք արատավորում են այլ անձի պատիվն ու ինքնասիրությունը կամ վարկաբեկում նրան հանրային ելույթում, հանրայնացրած ստեղծագործությունում, լրատվամիջոցներում կամ զանգվածային տարածման դեպքում, համացանցում) կավելացվի 9 անգամ: Առաջարկվում է փոփոխել «տուգանքներ 1000-ից մինչև 500 մանաթ» (համապատասխանաբար 55.5 — 83.3 եվրո) արտահայտությունը «տուգանքներ 1,000-ից մինչև 1,500 մանաթ»-ով (համապատասխանաբար 555 — 833 եվրո):
Թե ինչ է ենթադրվում «զանգվածային տարածում» արտահայտությունով, օրինագիծը չի հստակեցնում:
148-րդ հոդվածի պատժամիջոցների համաձայն առաջարկվում է «տուգանքներ 300-1000 մանաթ» (167 -555 եվրո) արտահայտությունը փոխարինել «տուգանքներ 1,000 -1,500 մանաթ» ( 555 — 833 եվրո) արտահայտությամբ:
Բացի այդ, խստացվում է մասնավոր կյանք ներխուժելու համար պատիժը:
Դրա հետ կապված Ադրբեջանի ՔՕ 156-րդ հոդվածում (մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում) առաջարկվում է փոփոխություններ մտցնել:
Փոփոխության համաձայն՝ հոդվածի պատժամիջոցներով նախատեսվում է «100 -500 մանաթ» տուգանքները փոխարինել «1,000 -2,000 մանաթ» (555-1,111 եվրո) տուգանքներով: