Ադրբեջանի նախկին արտգործնախարար, ազդեցիկ դիվանագետ Մամեդյարովին արգելված է լքել երկիրը
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը՝ 2020-ի ապրիլից ԱԳՆ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում շարունակվող քրեական հետաքննության առնչությամբ:
Մամեդյարովը 15 տարի զբաղեցրել է ԱԳՆ նախարարի պաշտոնը և համարվել է երկրում ազդեցիկ գործիչ։ Բոլորի համար անսպասելիորեն նա պաշտոնանկ է արվել 2020 թվականի հուլիսի 16-ին:
Ազատմանը նախորդել է նախագահ Իլհամ Ալիևի զայրացած հայտարարությունն այն մասին, որ հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում, բոլորը աշխատանքի էին, բացառությամբ արտաքին գործերի նախարարի:
Արտաքին գործերի նոր նախարար դարձավ Ջեյհուն Բայրամովը: Դա նույնպես անակնկալ էր հասարակության և փորձագետների համար, քանի որ Բայրամովը դիվանագիտական փորձ չունի:
• Առանց դիվանագիտական փորձի, անսպասելի նշանակված․ ո՞վ է Ադրբեջանի նոր արտգործնախարարը
• «Հափշտակողների որս» Ադրբեջանում․ ի՞նչն է տարօրինակ
• Նավթն ու կորոնավիրուսն՝ Ադրբեջանի տնտեսության երկու դժբախտությունները
Էլմար Մամեդյարով ինքը լրագրողներին ասել է, որ չի ներգրավվել քննությանը, և ընդհանուր առմամբ իր մասին տարածվել են կեղծ տեղեկություններ:
«Ես հանգստանում եմ Շուվալանում գտնվող իմ ամառանոցում: Ես նպատակ չունեմ լքելու երկիրը և ոչ մի տեղ չունեմ գնալու: Ո՞ւր պիտի գնամ համաճարակի ժամանակ», — ասել է նախկին նախարարը:
Օգոստոսի 13-ին Բաքվում հայտարարվեց Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովի ձերբակալության մասին, որը մեղադրվում է բյուջեի միջոցները յուրացնելու մեջ:
Սա հերթական ձերբակալությունն էր պաշտոնյաների ձերբակալությունների շարքում, այդ թվում՝ բարձրաստիճան, որը սկսվել էր դեռևս 2019-ի դեկտեմբերին: