Փորձագետ. «Ադրբեջանական երկաթուղիները» պատրաստվում են սնանկության գրծընթաց սկսել
Միջազգային վերլուծաբանները ենթադրում էին, որ «Ադրբեջանական երկաթուղիները» պատրասվում է սնանկության գործընթացի և առկա պարտքերի վերակառուցան մասին բանակցությունների՝ Ադրբեջանի միջազգային բանկի օրինակով:
Շուրջ մեկ շաբաթ առաջ «Ադրբեջանական երկաթուղիները» հայտարարել էր, որ ազատ հաստիք ունեն միջազգային ֆինանսական հարցերով խորհրդականի պաշտոնում: Խորհրդականի պարտականությունների մեջ կմտնի վերաֆինանսավորման հնարավորություններ փնտրել ընկերության ընթացիկ ֆինանսական պարտավորությունների համար:
Տնտեսության հարցերով փորձագետ Նաթիգ Ջաֆարլին այդ հայտարարությունը մեկնաբանել է այսպես. «Բանն այն է, որ «Ադրբեջանական երկաթուղիները» պատրաստվում է հետաձգել պարտքերը վերադարձնելու ժամկետը, «վերակառուցել» դրանք, այսինքն գցել պետության ուսերին»: Ջաֆարլին զգուշացնում է, որ նման ճակատագիր է սպասվում նաև մյուս պետական ընկերություններին՝ SOCAR, Azerbaijan Airlines, AzerEnerji, AzerSu (ԱզերՋուր). «Նրանց ընդհանուր պարտքը հասնում է 13-14 մլրդ դոլարի, այսինքն անգամ ավելին է, քան Ադրբեջանի պետական պարտքը»,- ասում է Ջաֆարլին:
Այս պահին«Ադրբեջանական երկաթուղիները» փորձում են հավելյալ միջոցներ հայթայթել նոր նախագծերի իրականացման համար:
Հունիսի 29-ին հայտարարվել է, որ ֆրանսիական զարգացման գործակալությունը «Ադրբեջանական երկաթուղիներին» կհատկացնի 112.5 մլն եվրոյի վարկ: Միջոցները կուղղվեն Ադրբեջանում երկու լոկոմոտիվային դեպոյի շինարարությանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս—Ադրբեջան» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության անանուն աղբյուրը:
Ջաֆարլին կարծում է, որ այդ միջոցներով կմարվեն անհետաձգելի պարտքերը, ինչից հետո ընկերությունը կսկսի սնանկության գործընթացը: