Վրաստանի Պանկիսիի կիրճում բախումներ են հատուկ ջոկատայինների և տեղացիների միջև
Պանկիսյան կիրճում բախում է տեղի ունեցել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի և տեղի բնակիչների միջև։ Կոնֆլիկտի պատճառը կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների մեկնարկն է դարձել։
Տեղի բնակիչները քարեր են նետել հատուկ ջոկատայինների վրա, ոստիկաններն ի պատասխան արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել։ Տեղի մի քանի բնակիչ վիրավորվել է։
Տեղացիների հետ հանդպիպել է Վրաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Կախա Սաբանաձեն և առաջարկել բանակցություններ վարել համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ՝ խոստանալով աշխատանքները կասեցնել մինչև բանակցությունների ավարտը։
პანკისის ხეობაში ჰესის მშენებლობა დაიწყო. მობილიზებულია სპეცრაზმი და დიდი რაოდენობით პოლიცია.
Posted by პანკისის სათემო რადიო / Radio Way on შაბათი, 20 აპრილი, 2019
Իշխանության և Պանկիսիի համայնքի ներկայացուցիչների միջև բանակցությունները սկսվել են Թելավիում։
Պանկիսիում Խադորի-3 ՀԷԿ—ն է կառուցվում։ Տեղացիները դեմ են շինարարությանը․ նրանք պնդում են, որ այն կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին է։
Մի քանի օր առաջ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները Պանկիսի էին այցելել և խոստացել լուծել բոլոր վիճելի հարցերը, սակայն շինարարական աշխատանքները սկսվեցին մինչ այդ։ Տեղի ակտիվիստները հայտարարում են, որ թույլ չեն տալու ՀԷԿ կառուցել։
Ապագա ՀԷԿ—ի հզորությունը, որը պետք է կառուցվի Ալազանի գետի վրա, 5,4 մեգավատ է լինելու։ Շինարարությունը պետք է ավարտվի 12 ամսից։
Վրաստանի Արևելքում գտնվող Պանկիսիի կիրճում չեչեն-կիստինացիներ են ապրում։ Կիրճի հարյուրից ավելի բնակիչ կռվել է Իսլամական պետության շարքերում։ Նրանցից ավելի քան 30-ը զոհվել է։ 2017թ-ի դեկտեմբերին անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետևանքով մահացու վիրավորում էր ստացել տեղի 19-ամյա բնակիչ Թեմիրլան Մաչալիկաշվիլին։ Նրա ընտանիքն ու Պանկիսիի բնակիչները մինչև հիմա պահանջում են պատժել մեղավորներին։