Վրացական օդանավակայաններից ուղևորներն ամենաշատը Ռուսաստան են թռչում
2018թ-ին Վրաստանի օդանավակայաններից օգտվել է 23%-ով ավելի շատ ուղևոր, քան նախորդ տարի։
Չնայած այն բանին, որ Վրաստանը Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից է օգտվում, ամենապոպուլյար ուղղությունը դեռ Ռուսաստանն է։
Վրաստանի քաղավիացիայի տրամադրած վիճակագրության համաձայն՝ 2017թ-ին վրացական օդանավակայաններից օգտվել է 4 մլն 074 հազար ուղևոր։ 2018թ-ին այդ թիվը կազմում էր 5 մլն 033 հազար, գրում է «Բիզնեսպրեսնյուսը»։
Թբիլիսիի օդանավակայան
Թբիլիսիի օդանավակայանի հինգ ամենամեծ պահանջարկը վայելող երկրների թվում Շենգենյան գոտու ոչ մի երկիր չկա․
1) Ռուսաստան
2) Թուրքիա
3) Իրան
4) ՄԱԷ
5) Ուկրաինա։
Քութայիսիի օդանավակայան
Հակառակ պատկերն է Քութայիսիի օդանավաայանում․ բոլոր պոպուլյար ուղղությունները Շենգենյան գոտուց են․
1) Գերմանիա
2) Լեհաստան
3) Իտալիա
4) Հունաստան
5) Հունգարիա։
Պատճառն այն է, որ Քութայիսիից չվերթներ է իրականացնում Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերություններից մեկը՝ Wizz Air-ը։ Քութայիսիից Եվրոպա մեկնելը շատ ավելի էժան է, քան Թբիլիսիից։ Այսօրվա դրությամբ Wizz Air-ը Քութայիսիից չվերթներ է իրականացնում դեպի 21 եվրոպական քաղաք։
Այն բանից հետո, երբ 2017թ-ին Վրաստանը Եվրոպայի հետ առանց վիզայի հաղորդակցության իրավունք ստացավ, Եվրոպա մեկնողների հոսքը զգալիորեն աճեց։
Բաթումի օդանավակայան
Մերկայացնում ենք նաև 2018թ-ին Բաթումից մեկնելու ամենամեծ պահանջարկ վայելող ուղղությունները․
1) Ռուսաստան
2) Իսրայել
3) Թուրքիա
4) Ուկրաինա
5) Բելառուս
* (Վիճակագրության մեջ ներառված են ինչպես ժամանումներն, այնպես էլ մեկնումները)