Ռուսական մարտական ինքնաթիռները՝ Վրաստանի երկնքում․ օդային տարածքը բաց է պատերազմին հաջորդած 12 տարվա մեջ առաջին անգամ
Ռուսական մարտական ինքնաթիռներ Վրաստանի երկնքում․ օդային տարածքը բաց է պատերազմին հաջորդած 12 տարվա մեջ առաջին անգամ։
Ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները հատել են Վրաստանի օդային տարածքը Հայաստանի ուղղությամբ նոյեմբերի 10-ին և 11-ին՝ ըստ Flightradar24-ի տվյալների։
Ինքնաթիռները երկու հազար ռուս խաղաղապահ են տեղափոխում, որոնք պետք է տեղակայվեն Լեռնային Ղարաբաղում։ Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանագիրը ստորագրել են ինչպես Ադրբեջանն, այնպես էլ Հայաստանը, այդ պատճառով այս թռիչքների մեջ ապօրինի ոչինչ չկա։
- «Ես անձամբ եմ պատասխանատվություն կկրում այս ամենի համար»․ Հայաստանի վարչապետն արցախյան իրավիճակի մասին
- Ցույց Հայաստանում, համաձայնագիր Արցախի վերաբերյալ, LIVE
- Ինչո՞ւ է Շուշի քաղաքն այդքան կարևոր հայերի և ադրբեջանցիների համար։ Երկու մեկնաբանություն
Այս իրավիճակում միակ նորությունը կապված է այն բանի հետ, որ Վրաստանի օդային տարածքը փակ էր ռուսական ռազմական ինքնաթիռների համար արդեն 12 տարի՝ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմից ի վեր։
Տեղեկությունները տարածվել են Ֆեյսբուքում այն բանից հետո, երբ օգտատերերը նկատել են Վրաստանի երկնքում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներ օդային տարածքի մոնիթորինգի Flightradar24 հավելվածում։
Միաժամանակ, լրագրողները պարզաբանումներ են պահանջել Վրաստանի իշխանություններից, որոնք հաստատել են Ռուսաստանի ռազմատրանսպորտային ինքնաթիռների շարժի մասին փաստը։

Թբիլիսիում օդային տարածքի բացումը դիտարկվում է որպես մասնակցություն խաղաղ գործընթացին։
Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ օդային տարածքը բաց է եղել ռուսական ինքնաթիռների համար «բացառության կարգով»՝ այն երկրների խնդրանքով, որոնք ստորագրել են համաձայնագիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի։
Նրա խոսքով՝ դա արվել է այն բանի համար, որ խաղաղապահները նշանակետին հասնեն կարճ ժամանակահատվածում, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղ իրավիճակի պահպանման համար․
«Խաղաղության համաձայնագրի պահպանման նպատակով՝ Ադրբեջանի և Հայաստանի հարցմամբ ռուս խաղաղապահների մի մասը տեղափոխվելու է հակամարտության գոտի Վրաստանի օդային տարածքի օգտագործմամբ, նախօրոք համաձայնեցված ժամկետով։ Այս մասին տեղեկացված են նաև մեր գործընկերները», — հայտարարել է Աբաշիձեն։
_______________________________________________________________
Նոյեմբերի լույս 10-ի գիշերն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիր է ստորագրվել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այն ենթադրում է սահմանամերձ տարածքների վերադարձ Ադրբեջանին և ադրբեջանցի փախստականների վերադարձ Ղարաբաղ։
Ըստ փաստաթղթի՝ հակամարտության կողմերը պարտավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները 2020 թ-ի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամով ժամը 00:00-ից։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտը՝ 1,960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր տեխնիկա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։