Վրաստանն իր տարածքով զենքի տարանցում թույլ չի տա
Վրաստանը ոչ մի երկրի թույլ չի տա իր տարածքով ռազմական տարանցիկ փոխադրումներ իրականացնել։ Այս մասին լրագրողներին սեպտեմբերի 29-ին հայտարարել է պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով՝ հարևան երկրները տեղեկացված են այդ մասին և հարգանքով են վերաբերվում Վրաստանի որոշումներին։
•Վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետները՝ ղարաբաղյան հակամարտության մասին
•Մարտեր Ղարաբաղում և Ռուսաստան․ ի՞նչ կապ կա։ Մեկնաբանություն Բաքվից
«Վրաստանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չեզոք դիրքորոշում է զբաղեցնում, քանի որ մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Ուզում եմ ընդգծել, որ այս երկու երկրներն ըմբռնումով են վերաբերվում մեր դիրքորոշմանը», — հայտարարել է Սեսիաշվիլին։
Նա հաղորդել է նաև, որ վրացական կողմը վերլուծում է իրավիճակը Ղարաբաղում և պատրաստ է ցանկացած սցենարի։