Ձերբակալվել է Ախալքալակ քաղաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության կասկածյալը
Վրաստանի Ախալքալաք քաղաքում, որը մեծ մասամբ հայերով է բնակեցված, ձերբակալվել է օգոստոսի 8–ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և ավերածությունների պատճառ դարձած սպանության կասկածյալը։
Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ տեղի 37-ամյա բնակիչը մեղադրվում է զենքի ապօրինի ձեռքբերման, կրման, դիտավորյալ սպանության մեջ, ինչը 7-15 տարվա ազատազրկում է նախատեսում։ Քրեական գործ է հարուցվել նաև զանգվածային անկարգությունների կազմակերպման և խմբակային վանդալիզմի առթիվ։
Ձերբակալվածից առգրավվել է հանցագործության գործիքը։
Անկարգություններ և հրկիզումներն են սկսվել Վրաստանի Ախալքալաք քաղաքի կենտրոնում (Ջավախքի շրջան) 2020 թ–ի օգոստոսի 8–ի երեկոյան այն բանից հետո, երբ զանգվածային ծեծկռտուքի ժամանակ հրազենային վնասվածքից մահացել է 27-ամյա երիտասարդ։
Ըստ նախնական հաղորդագրությունների՝ կռվի ևս մեկ մասնակից հիվանդանոցում է։

Ինչպես հաղորդում է Ջավախքի տեղեկատվական կենտրոնը, մահացածը Կուլիկամ գյուղից էր։ Շուտով Ախալքալաք է ժամանել նրա համագյուղացիների մի մեծ խումբ։
Սկզբից նրանք ներխուժել են «Արտսեկ» հյուրանոց, կոտրել պատուհաններն ու դռներն ու հրկիզել այն։ Ինչպես նշել են հարձակվածները, հյուրանոցը պատկանում է այն մարդու հորը, որին իրենք մեղադրում են երիտասարդի սպանության մեջ։ Նա, ենթադրաբար, փախչել է քաղաքից։
Այնուհետև նրանք հրկիզել են չորս մասնավոր տուն, որոնք, ենթադրաբար, պատկանում են նույն ընտանիքի ազգականներին և մոտ ընկերներին։
Posted by Kristina Marabyan on შაბათი, 08 აგვისტო, 2020
Կալանքի մասին տեղեկություններ դեռ չկան, ինչպես նաև պաշտոնական մեկնաբանություններ։
Ախաքալաքի կենտրոնը շղթայված է ոստիկանության աշխատակիցներով, քաղաքում պարեկություն է իրականացնում հատուկ նշանակության ջոկատը։
• Եթե չբացեն Ռուսաստանի հետ սահմանը, մեզ սով է սպասվում․ համավարակը Ջավախքում, Վրաստան։ Տեսանյութ
• 25 լուսանկար Ջավախքից, Վրաստան․ գյուղեր, լճեր, թռչուններ
