Վրաստանում 5 հոգուց բաղկացած ընտանիքի կենսաապահովման նվազագույն բյուջեն մոտ 130 դոլար է
Վրաստանի վիճակագրության դեպարտամենտը հրապարակել է կենսաապահովման նվազագույն բյուջեի 2017թ-ի հոկտեմբերի տվյալները:
Ստացվել է, որ միջին վիճակագրական սպառողին ապրելու համար 154 լարի և 10 թեթրի (մոտ $60) է անհրաժեշտ: Եվ դա 4.6 լարիով (մոտ $1,5) ավել է, քան սեպտեմբերին էր: Եվ 12.3 լարիով (մոտ $5) ավել է, քան պաշտոնական վիճակագրությունն անհրաժեշտ էր համարում 2016թ-ի հոկտեմբերին ապրելու համար:
Վիճակագրության ծառայությունը կենսաապահովման նվազագույն բյուջեի տվյալներ է առաջարկում տարբեր տեսակի ընտանիքների համար.
- մեկ հոգուց բաղկացած ընտանիք՝ 154 լարի 10 թեթրի [մոտ $55],
- երկու հոգուց բաղկացած՝ 246 լարի 40 թեթրի [մոտ $90],
- երեք հոգուց՝ 277 լարի 40 թեթրի [մոտ $100],
- 4 հոգուց՝ 308 լարի 20 թեթրի [մոտ $115],
- 5 հոգուց՝ 346 լարի 80 թեթրի [մոտ $130],
- 6 և ավելի անդամից՝ 409 լարի 90 թեթրի [մոտ $150]:
Այսպիսով, ստացվում է, որ հինգ հոգուց բաղկացած ընտանիքի յուրաքանչյուր անդամին ապրելու համար անհրաժեշտ է 69 լարի 36 թեթրի [մոտ $25]:
Ով և ինչպես է սահմանում կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում
Կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում սահմանվում է 1997թ-ին ընդունված օրենքով:
Կենսաապահովման նվազագույն բյուջեն կազմվում է սպառողական նվազագույն զամբյուղի հիման վրա, որը նույնպես օրենսդրորեն է որոշվում: Սպառողական նվազագույն զամբյուղը հաշվարկվում է պարտադիր սննդամթերքի ամենօրյա քանակի հաշվարկով, որն անհրաժեշտ է համապատասխան աշխատունակ տարիքի աշխատունակ տղամարդուն: Ցորենի հաց՝ 250գ
- Եգիպտացորենի ալյուր՝ 40գ
- Լոբի՝ 20գ
- Բրինձ՝ 10գ
- Հնդկաձավար՝ 10 գ
- Տավարի միս՝ 40գ
- Մակարոն՝ 15գ
- Խոզի միս՝ 20գ
- Կաթ՝ 150 մլ
- Կաթնաշոռ՝ 15գ
- Պանիր՝ 20գ
- Սմբուկ՝ 10գ
ինչպես նաև այլ մթերք
Սոցցանցերի արձագանքը
Կենսաապահովման նվազագույն բյուջեի վերաբերյալ հրապարակված տվյալներն, ինչպես միշտ, ակտիվ քննարկումներ առաջացրի Ֆեյսբուքում:
Սոցցանցի օգտատերերն ամեն անգամ, որպես կանոն, հիշում են Վրաստանի նախկին առաջին տիկին Նանուլի Շևարդնաձեի խոսքերն այն մասին, որ լավ տանտիկինն ամբողջ ընտանիքը կարող է մեկ ամիս պահել 14 լարիով. հենց այդքան էր կենսաթոշակն Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին:
«Նանուլին ավելի լավ էր հաշվում, քան Վրաստանի վիճակագրության ծառայությունը»;
«Կենսաապահովման նվազագույն բյուջե՞: Դա չմահանալու համա՞ր է: Մեկ հոգուն օրական երկուսուկես լարի է հասնում: Եվ ինչպե՞ս առողջությունը չկորցնել այդպիսի եկամտի պարագայում»:
«Ընդհանրապես պետք է լուծարել այդ վիճակագրության ծառայությունը, իսկ աշխատակիցներին՝ դատել իրականության կեղծման համար»:
«Այսինքն, եթե ընտանիքում երկու կենսաթոշակառու կա, կարելի է չաշխատել, ամբողջ ընտանիքը կապրի»:
«Ինչպե՞ս 5 հոգին «չեն տեղավորվի» այդ 346 լարիի սահմաններում… Օրական 3 հատ հաց, 1 կգ կարտոֆիլ, մեկ կիլոգրամ մակարոն, մեկ տուփ կարագ… Ընդհանուր՝ 202 լարի… Մնացած փողով երեխաներին էլ դեռ կենդանաբանական այգի կտանեն», — գրում են Ֆեյսբուքի օգտատերերը: