Վրաստանում կտրուկ աճում են սննդամթերքի գները
Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում հիմնական պարենային ապրանքների գները զգալիորեն աճել են: Ամենաշատ թանկացումները գրանցվել են կարագի, սուրճի և շաքարի համար: Գների նվազագույն աճը գրանցվել է մսի և մսամթերքի նկատմամբ: Նավթամթերքի գներն աճել են 35,8 տոկոսով, հացը՝ 7,7 տոկոսով:
Տարեկան գնաճը կազմել է 7,2 տոկոս:
Սա վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:
2021 թ.-ին գնաճը շարունակում է բարձրանալ, մարտ ամսին նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը 4.2 տոկոս էր:
Վրաստանում գնաճի մակարդակի փոփոխությունները 2019 թվականից ի վեր. Ազգային վիճակագրական վարչության տվյալները
- Հարավային Կովկաս. որտե՞ղ է բնակչությունն ավելի հարուստ՝ միմյանց և աշխարհի հետ համեմատած
- Վրաստան․ «Բաժանում, որն անհետևանք չի մնա»
Ամենից շատ բարձրացել են հետևյալ պարենային ապրանքների գները.
- կարագը և յուղերը (35,8 տոկոս),
- սուրճը, թեյը և կակաոն (13,7 տոկոս),
- շաքարավազը, ջեմը և այլ քաղցրավենիք (13,0 տոկոս),
- ձուկը (12,2 տոկոս),
- կաթը, պանիրը և ձուն (8,5 տոկոս),
- հացը և հացաբուլկեղենը (7,7 տոկոս),
- հանքային ջուրը, ոչ ալկոհոլային խմիչքները և բնական հյութերը (5 տոկոս),
- միսը և մսամթերքը (4 տոկոս):