Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է չեղարկել պարետային ժամը սահմանադրական դատարանում
Վրաստանի սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ընդդդիմադիր «Գիրչի» կուսակցության հայցը, որը պահանջում է չեղարկել Վրաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված պարետային ժամը։
Դատարանը կքննի նաև Մառնեուլի քաղաքը կարանտինի տակ առնելու կառավարության որոշումը հակասահմանադրական ճանաչելու մասին կուսակցության ներկայացրած հայցը։
Մայիսի 14–ի դրությամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 667 դեպք։ 246 մարդ կարանտինի մեջ է, 394 մարդ՝ հիվանդանոցային վերահսկողության տակ։ Կորոնավիրուսով վարակվածներից 372–ն ապաքինվել է, 12–ը՝ մահացել։
«Նման սահմանափակումներն անարդար են և անարդյունավետ։ Չկա ոչ մի կապ գիշերը տեղաշարժվելու և վարակի կանխարգելման միջև», — ասել է «Գիրչի» կուսակցության անդամ Լևան Ջգերենիան։
Եթե դատարանը պարետային ժամը հակասահմանադրական ճանաչի, ապա դրա խախտման համար տուգանքները կչեղարկվեն։
- Կառավարության հակաճգնաժամային պլանը
- Համավարակի տնտեսություն․ ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից։ Զրույց Բեսո Նամչավաձեի և Անդրիա Գվիդիանիի հետ
Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է 2020 թ–ի փետրվարի 26–ին։ Մարտի 21–ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 31–ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ։ Պարետային ժամը գործում է Վրաստանի ողջ տարածքում 21:00–ից մինչև 6:00–ն