Վատթարացել է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որն արդեն 10 օր է հացադուլի մեջ է բանտում
Հացադուլի պատճառով վատթարացել է Սաակաշվիլիի վիճակը, նա թալասեմիա ունի։
Վատթարացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որը բանտում արդեն տասն օր է հացադուլի մեջ է, բացի այդ, նա թալասեմիա հիվանդություն ունի։
Նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հոկտեմբերի 10-ին հաղորդել է, որ Սաակաշվիլին հրաժարվել է նաև մեղրից և հյութից և այժմ միայն ջուր է խմում։ Բժիշկը կարծում է, որ նախկին նախագահին պետք է անհապաղ հիվանդանոց տեղափոխել։
«Նա բանտում հացադուլ է հայտարարել արդեն 10 օր, բայց իրականում, կարծում եմ, որ արդեն 14-15 օր է։ Չգիտեմ, թե ինչպես է նա Վրաստան վերադարձել, սակայն նա ինձ ասել է, որ ճանապարհին ոչինչ չի կերել, իսկ Բաթումում նույնպես հաց չի կերել», — ասել է Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկը։
Կիպշիձեն առաջին անգամ հրապարակայնորեն հաղորդել է, որ Սաակաշվիլին արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա․
«Ես երբեք այս մասին հրապարակավ չեմ խոսել, բայց այսօր ինձ իրավունք են տվել դա անել։ Այս հիվանդության առկայության ժամանակ հացադուլն անթույլատրելի է, քանի որ այն կարող է փոփոխություններ առաջացնել, որոնք հնարավորություն չեն տա նախկին վիճակին վերադառնալու։ Նա արդեն դժվարությամբ է քայլում և խոսում»։
«Եթե այդպես շարունակվի, մենք կենդանի նախկին նախագահ չենք ունենա», — ասել է Նիկոլոզ Կիպշիձեն։
- Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ դուք կցանկանայիք հարցնել վրացիներից
- Սաակաշվիլին Վրաստանո՞ւմ է։ Տեսանյութ, որ նա Բաթումում է, և իշխանությանը դեմ քվեարկելու կոչ
Միխեիլ Սաակաշվիլին կալանավորվել է հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում, այն բանից հետո, երբ գաղտնի վերադարձել է հայրենիք ութ տարվա բացակայությունից հետո։
Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնցից մեկով նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։
Կալանքից հետո նախկին նախագահին որպես հետախուզվող անձ տեղափոխել են Ռուսթավիի բանտ։ Այդ նույն երեկո նա հացադուլ է հայտարարել։
Սաակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում, և նրա կարծիքը կիսում է ընդդիմության մեծ մասը։ Նա չի պատրաստվում դադարեցնել հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն իրեն ու իր համախոհներից մի քանիսին ազատ չի արձակել։ Ավելին՝ քաղաքական գործիչը նաև հրաժարվել է բուժօգնությունից։