«Սա զիլ բան է, ժողովուրդ»: Սաակաշվիլին հրապարակել է Ուկրաինայի մասին ֆիլմի թիզերը
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքական գործիչ Միխեյիլ Սաաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ուկրաինայի ապագայի մասին իր ֆիլմի 13-րոպեանոց սևագիր նյութը, որը նրա տեսլականն է:
Ֆիլմը մի քանի մասից է բաղկացած. Ուկրաինայի նոր պետության, տնտեսության, բանակի, աշխարհագրության, տեխնոլոգիաների և մարդկանց մասին է:
«Սա դեռևս շատ հում, սևագիր նյութ է, սակայն, երբ այն վերջացնեն, կարծում եմ, որ շատ ուսանելի բան կստացվի»,- գրել է Սաակաշվիլին:
Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, նկարահանումներն անցկացվել են, այդ թվում, Սև ծովի ափին՝ Զատոկայի և Սերգեևկայի շրջանում: Սաակաշվիլին պատմում է գործարարների դրախտի մասին, որը կարելի է կառուցել այդ շրջանում՝ հյուրանոցներ, կազինոներ կառուցել, տասնյակ հազարավոր աշխատատեղեր բացել:
Առանձնահատուկ պոպուլյար է դարձել տեսահոլովակի այն հատվածը, որտեղ Սաակաշվիլին զբոսնում է ծովափով և պատմում Օդեսան Անթալիայի վերածելու հեռանկարների մասին, ընկնում թաց ավազի վրա:
Ավազին ընկնելու տեսանյութը դարձել է վրացական Ֆեյսբուքի հիթ: Քննարկվել է ամեն ինչ՝ հոլովակի գաղափարից մինչև դրա իրագործումը:
Ամենաուշադիրները նկատել են, որ Սաակաշվլիի տաբատը զբոսնելիս և ավազի վրա ընկնելիս տարբեր գույնի է:
Սկսել են մեմեր և coub-եր անել:
Ամենապոպուլյարները LOST սերիալի մոտիվներով են.
Մայքլ Ջեքսոնի երաժշտության տակ.
Եվ անգամ Ուիթնի Հյուսթոնի.
Իսկ այստեղ նրան հետապնդում է Կոզա Նոստրան.