Բողոքի նոր ակցիաներ Ռուսաստանում՝ Նավալնիին ազատ արձակելու պահանջով։ Լուսանկարներ, տեսանյութեր
Ընդդիմության կալանավորված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվել հունվարի 31-ին ողջ Ռուսաստանի տարածքում։


Իշխանությունները մոբիլիզացրել էին ոստիկանությունն ու Ռոսգվարդիան և զանգվածաբար ձերբակալում էին ցուցարարներին։

Ինչպես հաղորդում է ռուսական «Նովայա գազետա» պարբերականը, Մոսկվայի ժամանակով ժամը 16:40-ի դրությամբ երկրով մեկ ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ։

Ձերբակալվածների թվում են նաև լրագրողներ և ֆոտոլրագրողներ։
Момент задержания фотокора Тимура Хаджибекова на Сенной площади у станции метро Спасская в Петербурге.
— Новая Газета (@novaya_gazeta) January 31, 2021
Видео: Нина Авдеенко, для «Новой». pic.twitter.com/7Do5mTr27b
Մոսկվայում իշխանությունները նախապես փակել էին քաղաքի կենտրոնը․ մետրոյի կայարանները չէին աշխատում, այնտեղ թույլ չէին տալիս մուտք գործել ավտոտրանսպորտին և անգամ՝ հետիոտնին։


Ռուսական Ռոսկոմնադզոր գերատեսչությունը, որը պատասխանատու է հաղորդակցությունների համար, հայտարարություն է տարածել, որ բոլոր լրատվամիջոցները, որոնք «սխալ» տվյալներ կտարածեն բողոքի ակցիաների մասնակիցների թվի մասին, կտուգանվեն։



Մոսկվայում ցուցարարներն ուղևորվել են դեպի «Մատրոսսկայա տիշինա» բանտ, որտեղ կալանքի տակ է Նավալնին։
Այնտեղ ձերբակալվել են ակցիա շատ մասնակիցներ։
У «Матросской тишины» людей забирают без разбора от забора.
— Новая Газета (@novaya_gazeta) January 31, 2021
Видео: Ирина Воробьева / «Новая» pic.twitter.com/xOb99FdmQJ