«Ռուսաստանն՝ առանց Պուտինի», «Պուտին՝ գող», «Այստեղ մենք ենք իշխանությունը». տեսանյութ
Ռուսաստանի մի քանի քաղաքներում հունվարի 28-ին նախապես նշանակված բողոքի ակցիա անցկացվեց՝ «Ընտրողների գործադուլ» անվամբ: Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցներն այդ կերպ կոչ են անում հայրենակիցներին բոյկոտել Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները:
Դրանք կանցկացվեն 2018թ-ի մարտին, Նավալնուն հրաժարվել են գրանցել որպես թեկնածուի: Նա և նրա կողմնակիցները կարծում են, որ դրանով ընտրություններն արդեն կեղծվում են դրանց մեկնարկից առաջ:
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են ավելի վաղ, քան նա հասցրել է հասնել Մոսկվայի իր կողմնակիցներին: